Tourist guide courses

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»-ն

Հրավիրում է զբոսավարության դասընթաց-վարժանքների

  • Դասընթացի տևողությունը՝ 4 ամիս
  • Դասընթացները իրականացվում են շաբաթական 3-4 օր պարբերականությամբ: Աշխատանքային օրերին՝ երեկոյան ժամերի, իսկ շաբաթ օրը՝ ցերեկը:
  • Դասընթացի բովանդակային բաժանումը՝ 60% տեսական պարապմունքներ, 40%՝ գործնական վարժանքներ:

 

Դասընթացի առարկայական բաժանումը՝ (տեսական)

  • Հայ ժող պատմություն
  • Մշակույթ
  • Աշխարհագրություն (քաղաքական, տնտեսական)
  • Աստվածաբանություն/Կրոն
  • Երկրաբանություն
  • Բուսաբանություն
  • և շուրջ 20 այլ առարկաներ

(գործնական)

  • Զբոսավարի հմտություններ և էթիկա
  • Քաղաքային զբոսավարության հմտությունների զարգացում, պտույտ ոտքով և ինքնաշարժով
  • Զբոսավարության հմտությունների զարգացում թանգարաններում և պատմամշակութային հուշարձանների տարածքում

 

Դասընթացները վարում են համալսարանական դասախոսներ, գիտության և մշակույթի ակնառու գործիչներ, Զբոսավարների միությունների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) կողմից հավատարմագրված  «ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»-ի դասընթացավարներ, ինչպես նաև հրավիրված հատուկ մասնագետներ:

 

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՝

  • Ավարտական քննություն
  • Դասընթացների մասնակցության սերտիֆիկատ, քննությունները հաջող հանձնելու դեպքում՝ ավարտական վկայական
  • Անդամակցություն « ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ »-ին
  • Աշխատանքի հնարավորություն մեր գործընկեր՝ տուրիստական գործակալություններում
  • Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան նաև մեկ աշխատանքային սեզոնի համար ունենալ « ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»-ի անդամ, փորձառու զբոսավարներից մեկին՝ որպես իրենց մարզիչ՝ աշխատանքի ընթացքում ծագած հարցերի և բարդությունների դեպքում խորհրդատվության համար: Մարզիչը կընտրվի ըստ օտար լեզվի իմացության համապատասխանության:

 

Դասընթացի արժեքն է 250,000 ՀՀ դրամ: Արժեքը ներառում է դասընթացների ամբողջ փուլը, դասընթացների ընթացքում բոլոր այցելությունները, թանգարանների մուտքերը, սուրճի/թեյի ընդմիջումները, երկարօրյա ճամփորդությունների ժամանակ ճաշերն ու այլ ծրագրային ծախսերը, տրանսֆերը:

 

Գրանցվել հարկավոր է մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը ՝ անցնելով հետևյալ հղումով: GUIDE COURSES

Հարցերի դեպքում զանգահարել 044227840 հեռախոսահամարով:

Գրել մեզ մեր FB պաշտոնական էջին կամ էլ.հասցեին՝ aaptgarm@gmail.com