Ճանաչողական այց դեպի Արցախ

2021թ․ նոյեմբերի 6-ին Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան Արցախի հանրապետության Էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի Զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ իրականացրեց փոքրիկ ճանաչողական այց զբոսավարների, ներքին զբոսաշրջության օպերատորների, ինչպես նաև երիտասարդ բլոգերների համար՝ ծանոթանալու, ուսումնասիրելու և լուսաբանելու Արցախի՝ շատերի համար դեռևս անհայտ, քիչ այցելվող, բայց իրենց կարևորությամբ դասական տուրերի մեջ ներառված տեսարժան վայրերին չզիջող վայրերը։ Ասել՝ տպավորիչ էր,…

#ԱրիԱրցախ։ ՊԶՀԱ անդամների այցն Արցախ։

Հեռվից սիրելու «արվեստը» մոտիկը կորցնելու սովորություն է դառնում։ Մերը չճանաչելու  անհոգությունը մերը կորցնելու պատճառ է դառնում։ «Հայրենասիրություն», «մերն է», «մերը չէ», «տվեցին», «ծախեցին» արտահայտությունները վերջին շրջանում շատերիս կողմից հաճախ չարչրկվող արդարացումներ են դարձել։ Քաղաքական վերլուծություններ անելու հարցում վարպետ ենք, հետևություններ անելու հարցում՝ զուտ տեսաբան։ Բա գործ ո՞վ անի, ո՞վ տեր կանգնի այն ամենին, ինչ կա …

Զբոսավարի միջազգային օր 2021 (ՖՈՏՈՇԱՐՔ)

Օրացույցի վրա փետրվարի 21-ը կարևոր ամսաթիվ է ամբողջ աշխարհի զբոսավարների համար։ Այս օրը աշխարհի բոլոր զբոսավարները նշում են իրենց մասնագիտական տոնը: Չնայած նախորդ տարին լի էր փորձություններով նաև համաշխարհային զբոսաշրջության ոլորտի համար՝ միևնույն է մենք՝ զբոսավարներս, ովքեր գրեթե մեկ տարուց ավելի է ենթարկված ենք պարապուրդի, դեռ լիահույս ենք, որ զբոսաշրջությունը վերականգնվելու է և «տուրիստ լինելու…

ՊԶՀԱ անդամներն այցելեցին “Մոռացված հեքիաթ” ներկայացումը

Այսօր ՊԶՀԱ 35 անդամներ այցելեցին Պարոնյանի անվան թատրոն, որտեղ Նոր Նորքի տարեցների տուն֊ինտերնատի շահառուները բեմադրել էին Թումանյանի հեքիաթների մոտիվներով “Մոռացված հեքիաթ” ներկայացումը։ Ներկայացման ողջ շահույթը տրամադրվելու է տուն֊ինտերնատի դահլիճի բարեկարգմանը։ Նախագիծն իրականացվեց GG թիմի նախաձեռնությամբ։ ՊԶՀԱ֊ն ներկայացման 10 մասնակիցներին նվիրեց 1 էքսկուրսիոն օր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր։

«Նվիրի՛ր ամանորյա հրաշք» սոցիալական նախաձեռնություն

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» համայնքների զարգացման նախագծի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 24-ին իրականացրեց «Նվիրի՛ր ամանորյա հրաշք» բարեգործական միջոցառումը Մեղրաձոր համայնքի 10-13 տարեկան երեխաների համար, ովքեր համայնքում ակտիվ մասնակցում են էկո ծրագրերի: Միջոցառման մասնակից 30 երեխաները տարբեր սոցիալական խմբերից էին: Սա մեր փիլիսոփայության կարևոր բաղադրիչն է՝ չառանձնացնել երեխաներին ըստ սոցիալական խմբի, չշեշտել նրանց սոցիալական կարգավիճակն ու չամրապնդել…

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ “Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի” անդամը պարտավոր է հարգել Կազմակերպության կանոնադրությունն ու հետևել Կազմակերպության բարեվարքության կանոններին։ Կազմակերպության բարեվարքության կանոնները ներկայացված են ստորև ըստ բաժինների։ Կազմակերպության բարի համբավը Հոգատարություն կազմակերպության հեղինակության մասին։ Սեփական քայլերով չվնասել։ Կազմակերպության անունն անհարկի չօգտագործել բուն մասնագիտական գործունեությունից դուրս, այդ թվում՝ շահադիտական նպատակներով։Չներկայանալ և չներկայացնել Կազմակերպությունը տեղական և…

ՊԶՀԱ կանոնադրություն

ՊԶՀԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1. <<ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԱԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ>> հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպություն է, որում իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվում են իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք՝ իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու,…