Անտուան Անանյան
Կարճ իմ մասին
Աշխատել եմ որպես կորպորատիվ միջոցառումների կազպակերպիչ։ Եղել եմ MICE բաժնի ղեկավար։
Սիրում եմ ճամփորդել, լեռնագնացություն, բնություն, ժայռամագլցում, դայվինգ և այլն։
Աշխատել եմ որպես գիդ-լեռնագնաց Հայաստանում և արտասահմանում (Եվրոպա, Աֆրիկա, Ռուսաստան)։
Մասնակցել եմ մի շարք վերապատրաստման դասընթացների Հայաստանում և արտասահմանում։
Կազմակերպել եմ էքստրեմալ միջոցառումներ տուրիստական ընկերությունների համար արկածային զբոսաշրջության շրջանակներում:
Աշխատել եմ Հայաստանում որպես ռուսախոս զբոսավար:
Մասնակցել եմ Հատուկ ամերիկյան բիզնես պրակտիկայի “Niche Tourism’’ վերապատրաստման ծրագրին՝ կազմակերպված ԱՄՆ-ում Եվրասիայի համար:
Մասնակցել եմ Գերմանական «Բերգվախտ» փրկարարական կազմակերպության կողմից անցկացված ամառային և ձմեռային ուսումնական ճամբարներին որպես լեռնային փրկարար: Ունեմ լիցենզիա:
Մասնակցել եմ Արկածային Ճանապարհորդական Առևտրի Ասոցիացիայի (ATTA) արկածային EDU ծրագրին:
Մասնակցել եմ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության համար լեռնափրկարարական ծրագրին, ունեմ փրկարարական կրծքանշան (թիվ՝ 373 ):
Մասնակցել եմ տարածաշրջանային և ազգային հարցերին առնչվող սեմինարներին և աշխատաժողովներին։
Մասնակցել եմ Գերմանիայում “In Went’’-ի կողմից կազմակերպված Բնության հատուկ պահպանվող տարածքների և Տուրիզմի զարգացմանը առընչվող ծրագրին Հարավային Կովկասում :
Կարծիքներ