Անի Բէյթ Մովսէս
Կարճ իմ մասին
Հետաքրքրված եմ ընթերցանությամբ, գորգագործությամբ, կարպետագործությամբ, խոհարարությամբ և սպորտով՝ հատկապես վազքով,Սպինինգ և Թի Ար Էքս:
Մասնակցել եմ զբոսավարների քառամսյա դասընթացին (մասնագիտացված ներգնա շրջագայությունների ոլորտում) Իրանի Ռաշտ քաղաքում:
Իրանում զբոսավարի կարիերայի ընթացքում ուղեկցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը և թարգմանել նրանց Գիլանի նահանգ այցի ընթացքում:
2003 թվականին
Հյուրանոցի ընդունարանի ընդունելության ուսուցման դասընթաց, Ռաշտ, Իրան:
Աշխատել եմ Բանդար Անզալի քաղաքի Քադուսան Գրանդ հյուրանոցում՝ որպես ադմինիստրատոր:
2017 թվականին
Աշխատել եմ որպես շրջագայությունների մենեջեր ExtraCom տուրիստական գործակալությունում, Երևանում:
2017-18 թվականներին
Մասնակցել եմ One Way տուրիստական գործակալության կազմակերպած հնգամսյա զբոսաշրջության դասընթացին Երևանում:
Ուղեկցել եմ տարբեր խմբերի և պատվիրակությունների Հայաստանում, այդ թվում ՝ ԱՄՆ -ից ժամանած տուրիստական գործակալների և 2019 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) մասնակից երաժիշտների:
2021 թվականին
GuideMASTER ծրագրի մասնակից եմ՝ գինու զբոսաշրջության վեցամսյա դասընթացի, որը կազմակերպել է Երևանում EVN գինու ակադեմիան:
Կարծիքներ