ՊԶՀԱ «Զբոսավարների պատրաստման եռամսյա ինտենսիվ կուրսեր» 2024

“Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան” և “Զբոսաշրջության զարգացման նախագծերը” սիրով հրավիրում են “Պրոֆեսիոնալ զբոսավարների պատրաստման” եռամսյա ինտենսիվ դասընթացների։

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն կամ համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման։

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» փորձագետները, համագործակցելով արտասահմանյան գործընկերների հետ, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ժամանակակից տենդենցներն ու պահանջները,  զբոսաշրջության փոփոխվող ստանդարտները՝ մշակել է զբոսավարների պատրաստման եռամսյա ինտենսիվ կուրս։

Ծրագրի առավելությունները՝

    • Կարճ ժամանակում ձեռք բերել ժամանակակից և մրցունակ մասնագիտություն
    • Երեկոյան հեռավար ուսուցում, ինչը տալիս է ուսումն  աշխատանքի հետ համատեղելու հնարավորություն
    • Երկարօրյա գործնական ինտենսիվ պարապմունքներ հանգստյան օրերին, ինչը տալիս է հնարավորություն տեղում յուրացնել կարևոր հմտություններ
    • Չկա տարիքային սահմանափակում
    • Կուրսերը բարեհաջող ավարտած մասնակիցները կարող են աշխատանքի անցնել մեր գործընկեր կազմակերպություններում

Դասընթացների տևողությունը 3 ամիս է։ Շաբաթական 3-4 օր, երեկոյան ժամերի, օրական 2 դասաժամ տևողությամբ։

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից։ Տեսական առարկաները դասավանդվում են առցանց՝ տալով հնարավորություն դասերին միանալ անկախ աշխարհագրական դիրքից և գտնվելու վայրից։

Գործնական պարապմունքները կազմակերպվում են հանգստյան օրերին տեղում՝ լսարանում, քաղաքային միջավայրում, թանգարանում կամ բնության մեջ։

Մեր դասընթացների ընթացքում դասավանդում են ԳԱԱ անդամ-մասնագետներ, ինչպես նաև արտերկրում և Հայաստանում վերապատրաստված, որակավորում ստացած ասոցիացիայի անդամ պրոֆեսիոնալ թրեյներներ։

Դասավանդվող տեսական առարկաների ցանկ
Հայոց պատմություն
Արցախի հիմնախնդիր
Ճարտարապետություն
Աշխարհագրություն
Ձեռագրարվեստ
Բնագիտություն/ կենսաբանություն
ՀԱԵ պատմություն
Խաչքարագիտություն
Քաղաքագիտություն
Որմնանկարչություն
Տնտեսություն
Արտակարգ իրավիճակներ, Ճգնաժամային կառավարում
Զբոսաշրջության հոգեբանություն
Բիզնես հմտություններ
Օրենսդրություն
Զբոսավարի էթիկա
Միջմշակութային հաղորդակցություն
Խոսքի մշակույթ
Մարքեթինգ
Տարազ/ գորգագործություն
Հայկական խոհանոց
Գինեգործության պատմություն
Հայկական պարարվեստ
Հայկական երգարվեստ / նոտագրություն / Կոմիտաս
Վիմագրություն
Գործնական պարապմունքների ցանկ
Հաղորդակցման հմտություններ
Խմբի դինամիկա
Աշխատանքային էթիկա
Խմբի կառավարում
Էքսկուրսիաների կազմակերպում և անցկացում
Էքսկուրսիայի պլանավորում
Դիրքավորման և ներկայացման հմտություններ
Էքսկուրսիայի կազմակերպում մշակութային վայրում
Էքսկուրսիայի կազմակերպում կրոնական վայրում
Էքսկուրսիայի կազմակերպում քաղաքում
Էքսկուրսիայի կազմակերպում տրանսպորտի մեջ
Կոնֆլիկտային իրավիճակների կառավարում
Հարաբերություններ գործընկերների հետ

Առաջին օգնություն

  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Մեր դասընթացները հիմնված են ``Զբոսավարների Եվրոպական Ֆեդերացիայի`` մեթոդաբանության վրա և համապատասխանում են միջազգային ընդունված չափանիշներին։

Դասընթացների մասնակիցներին տրվում է մասնակցության վկայական։

Ավարտական վկայական տրվում է դասընթացները բարձր առաջադիմությամբ ավարտած, տեսական և գործնական քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին։  Դասընթացն ավարտած մասնակիցները կունենան նաև հնարավորություն՝ անդամակցելու Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիային, օգտվելու ասոցիացիայի ծրագրերից, ունենալու փորձի փոխանակում աշխատաշուկայում տարիների փորձ ունեցող գործընկերների հետ, ինչպես նաև անցնել աշխատանքի մեր գործընկեր կազմակերպություններում։

 

Դասընթացի ընդհանուր արժեքն է 250․000 ՀՀ դրամ, որը ներառում է

  • մասնակցությունը բոլոր տեսական և գործնական դասընթացներին,
  • դասընթացների ընթացքում առկա բոլոր էքսկուրսիաները,
  • էքսկուրսիաների ընթացքում տրանսպորտային և սննդի ծախսերը,
  • զբոսավարների ծառայությունները, թանգարանների մուտքի տոմսերն ու այլ ծախսեր՝ նախատեսված ըստ ծրագրի։

Դասընթացի մասնակցության հայտադիմումը կարող եք լրացնել մինչև 2024 թ․ փետրվարի 8-ը ներառյալ ՝ սեղմելով այստեղ։

Դասընթացների մեկնարկը 2024 թ․ փետրվարի 10-ին, իսկ ավարտը 2024թ․ մայիսի 10-ին։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055227840 հեռախոսահամարին, կամ գրել մեզ trainings@guides.am էլ հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին։

  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցով և թեստավորմամբ։ Դասընթացների մասնակցության տեղերը ՍԱՀՄԱՆԱՓԱԿ են։