«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ “Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի” անդամը պարտավոր է հարգել Կազմակերպության կանոնադրությունն ու հետևել Կազմակերպության բարեվարքության կանոններին։ Կազմակերպության բարեվարքության կանոնները ներկայացված են ստորև ըստ բաժինների։ Կազմակերպության բարի համբավը Հոգատարություն կազմակերպության հեղինակության մասին։ Սեփական քայլերով չվնասել։ Կազմակերպության անունն անհարկի չօգտագործել բուն մասնագիտական գործունեությունից դուրս, այդ թվում՝ շահադիտական նպատակներով։Չներկայանալ և չներկայացնել Կազմակերպությունը տեղական և…