International Tourist Guide Day 2023

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան  Զբոսավարների միջազգային օրվան ընդառաջ  փետրվարի 18-ին  կազմակերպել էր կոնֆերանս «Զբոսաշրջությունն այսօր և վաղը. ռիսկեր և ակնկալիքներ» թեմայով: Կոնֆերանսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, զբոսավարներ և ոլորտի պատասխանատուներ: Ներկաներին ողջունեց ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը: Բանախոսներն էին քաղաքագետ, “Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի” ղեկավար Արեգ Քոչինյանը, տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը, մարկետոլոգ, Marketing Surgeon կազմակերպության…

We've been Unifying for 5 years now The AAPTG Forum 2022, Goris

Ավանդույթների ուժն օգնում է շարունակել ապրել ու գործել: Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան արդեն 5 տարեկան է ։ Եթե հասկանալի պատճառներով հանենք մեզ համար ծանր երկու տարին, ջերմ հիշողություններով , խենթություններով լի երեք տարեկան հավաք կհիշենք մարզերում․ 2018-ին` Դիլիջանում, 2019-ին՝ Գյումրիում և 2022-ին՝ արդեն Գորիսում։ Մարզերի ընտրությունը պատահական չի կատարվում, այլ միտված է մարզի զբոսաշրջային պոտենցիալի…

AAPTG Tourist Guide trainings at COAF smart center

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիացիան» և Քոաֆ Սմարթ կենտրոնը միասին իրականացրեցին զբոսավարների և ուղեկցորդների պատրաստման նախագիծ Լոռվա մարզում։ Դասընթացի տևողությունը՝ ս․թ․ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 19 էր։ Դիմում հայտերի և հարցազրույցի հիման վրա ընտրված մասնակիցները սկսեցին երեք շաբաթ տևողությամբ տեսական առցանց դասերը, որոնք վարում էին ասոցիացիայի և ոլորտի լավագույն մասնագետները։ Տեսական դասընթացները Հայոց պատմություն, Հայ Եկեղեցու Պատմություն,…

International Tourist Guide Day - 2022

Փետրվարի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Զբոսավարների միջազգային օր։ Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան այս տարի ևս կազմակերպել էր միջոցառումների գեղեցիկ շարք՝ նվիրված Զբոսավարների միջազգային օրվան: Միջոցառումների մեկնարկը տրվեց փետրվարի 20-ին  Holiday Inn հյուրանոցում կայացած «Զբոսաշրջությունը քովիդյան և հետպատերազմյան Հայաստանում. վերլուծություններ, կանխատեսումներ» թեմայով համաժողովով, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջության ոլորտում աշխատող գործընկերներ: Ողջույնի խոսքով…

AAPTG Forum - 2021

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին Իբիս հյուրանոցում տեղի ունեցավ ՊԶՀԱ տարեվերջյան ֆորումը: Վարչության անդամները ֆորումին ներկա ասոցիացիայի անդամներին ներկայացրեցին 2021թ. ընթացքում կատարված աշխատանքների տարեկան հաշվետվությունն ու ապագա ծրագրերը, քննարկվեցին տարբեր հարցեր: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՊԶՀԱ նախագահ՝ Յաշա Սոլոմոնյանը և փոխնախագահ՝ Զառա Օրբելյանը: Մայիսին կայացած ընտրություններից հետո ՊԶՀԱ վարչությունում կազմավորվել են տարբեր բաժիններ: Յուրաքանչյուր…

Cognitive tour to Artsakh

2021թ․ նոյեմբերի 6-ին Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան Արցախի հանրապետության Էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի Զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ իրականացրեց փոքրիկ ճանաչողական այց զբոսավարների, ներքին զբոսաշրջության օպերատորների, ինչպես նաև երիտասարդ բլոգերների համար՝ ծանոթանալու, ուսումնասիրելու և լուսաբանելու Արցախի՝ շատերի համար դեռևս անհայտ, քիչ այցելվող, բայց իրենց կարևորությամբ դասական տուրերի մեջ ներառված տեսարժան վայրերին չզիջող վայրերը։ Ասել՝ տպավորիչ էր,…

#ԱրիԱրցախ։ AAPTG members' visit in Artsakh

Հեռվից սիրելու «արվեստը» մոտիկը կորցնելու սովորություն է դառնում։ Մերը չճանաչելու  անհոգությունը մերը կորցնելու պատճառ է դառնում։ «Հայրենասիրություն», «մերն է», «մերը չէ», «տվեցին», «ծախեցին» արտահայտությունները վերջին շրջանում շատերիս կողմից հաճախ չարչրկվող արդարացումներ են դարձել։ Քաղաքական վերլուծություններ անելու հարցում վարպետ ենք, հետևություններ անելու հարցում՝ զուտ տեսաբան։ Բա գործ ո՞վ անի, ո՞վ տեր կանգնի այն ամենին, ինչ կա …

International Tourist Guide Day 2021 (PHOTOS)

Օրացույցի վրա փետրվարի 21-ը կարևոր ամսաթիվ է ամբողջ աշխարհի զբոսավարների համար։ Այս օրը աշխարհի բոլոր զբոսավարները նշում են իրենց մասնագիտական տոնը: Չնայած նախորդ տարին լի էր փորձություններով նաև համաշխարհային զբոսաշրջության ոլորտի համար՝ միևնույն է մենք՝ զբոսավարներս, ովքեր գրեթե մեկ տարուց ավելի է ենթարկված ենք պարապուրդի, դեռ լիահույս ենք, որ զբոսաշրջությունը վերականգնվելու է և «տուրիստ լինելու…

AAPTG Members Visited "Forgotten Fairytale" Performance

Այսօր ՊԶՀԱ 35 անդամներ այցելեցին Պարոնյանի անվան թատրոն, որտեղ Նոր Նորքի տարեցների տուն֊ինտերնատի շահառուները բեմադրել էին Թումանյանի հեքիաթների մոտիվներով “Մոռացված հեքիաթ” ներկայացումը։ Ներկայացման ողջ շահույթը տրամադրվելու է տուն֊ինտերնատի դահլիճի բարեկարգմանը։ Նախագիծն իրականացվեց GG թիմի նախաձեռնությամբ։ ՊԶՀԱ֊ն ներկայացման 10 մասնակիցներին նվիրեց 1 էքսկուրսիոն օր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր։

''Give A New Year's Miracle'' Social Campaign

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» համայնքների զարգացման նախագծի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 24-ին իրականացրեց «Նվիրի՛ր ամանորյա հրաշք» բարեգործական միջոցառումը Մեղրաձոր համայնքի 10-13 տարեկան երեխաների համար, ովքեր համայնքում ակտիվ մասնակցում են էկո ծրագրերի: Միջոցառման մասնակից 30 երեխաները տարբեր սոցիալական խմբերից էին: Սա մեր փիլիսոփայության կարևոր բաղադրիչն է՝ չառանձնացնել երեխաներին ըստ սոցիալական խմբի, չշեշտել նրանց սոցիալական կարգավիճակն ու չամրապնդել…