ՍՏՈՒՅԳ ԹՎԱԳՐՎԱԾ ԱՄԵՆԱՀԻՆ ԽԱՉՔԱՐԸ` 866 Թ. (Արցախ, Վաղուհաս գյուղ, «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում).

Թիւն ՅԺԵ (866) էր / ես` Սարգիս / կա(ն)գնեցի զխ/աչս, որք էրկր/պագէ/ք յաղաւթս / յիշեցէք:

Իր հնությամբ 2-րդ տեղում է Արարատի մարզի Հորթուն գյուղատեղիի 876 թ. խաչքարը (այժմ փոխադրված Վեդի քաղաք):

ՅԻԵ (876):

Առաջինի մասին տեղեկություն և լուսանկար կարող եք գտնել «Հայաստան» ալբոմում (Երևան, 2014, էջ 435), իսկ երկրորդի մասին «Արարատ» շրջանային թերթում (1986, հմր. 151; նաև` «Էջմիածին» ամսագիր, 1987, հմր. Ե-Զ):

Այսպիսով Գառնիում գտնվող Կատրամիդե թագուհու 879 թ. կերտված խաչքարը ստույգ թվագրվածների մեջ ներկա դրությամբ միայն 3-րդ տեղում է:

Նյութը` Սամվել Կարապետյանի ֆեյսբուքի էջից: