Դասընթացների մասնակիցներին տրվում է մասնակցության վկայական։
Դասընթացները բարձր առաջադիմությամբ ավարտած մասնակիցներին տրվում է հնարավորություն՝ անդամակցելու Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիային, օգտվելու ասոցիացիայի ծրագրերից, ունենալու փորձի փոխանակում աշխատաշուկայում տարիների փորձ ունեցող գործընկերների հետ, ինչպես նաև անցնել աշխատանքի մեր գործընկեր կազմակերպություններում։
Դասընթացի ընդհանուր արժեքն է 250․000 ՀՀ դրամ, որը ներառում է բոլոր տեսական և գործնական առարկաները, դասընթացների ընթացքում առկա բոլոր էքսկուրսիաները, էքսկուրսիաների ընթացքում տրանսպորտային և սննդի ծախսերը, զբոսավարների ծառայությունները, մուտքի տոմսերն ու այլ ծախսեր՝ նախատեսված ըստ ծրագրի։
Դասընթացի մասնակցության հայտադիմումը կարող եք լրացնել մինչև ս․թ․ փետրվարի 25-ը ներառյալ ՝ սեղմելով այստեղ։
Դասընթացների մեկնարկը ս․թ․ մարտի 1-ին։