Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիա
Վերջին տարիներին ՀՀ զբոսաշրջության ոլորտում գրանցված դրական տեղաշարժը, մասնագիտական ոլորտում տեղի ունեցող զարգացումները, ՀՀ-ում զբոսավարի մասնագիտացման հանդեպ հետաքրքրության զգալի աճն ու ՀՀ տնտեսության մեջ զբոսաշրջության դերի կարևորումն իրենց հետ բերեցին թե՛ զարգացման հեռանկարներ, թե՛ նոր մարտահրավերներ, և թե՛ բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտվ խնդիրներ։ Այսօր արդեն կարելի է վստահաբար ասել, որ մեր հանրապետության աշխատաշուկայում ձևավորվել ու իր ուրույն, ամուր տեղն է զբաղեցրել զբոսավարների խավը։