Գինեգործության դասընթացների ամփոփու

Օրերս Armenia Wine գինու գործարանի առաջարկով “Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի” ուսանողներն ու գործող զբոսավարներն անցան եռօրյա դասընթացներ։

Դասընթացների ընթացքում մասնակիցները սովորեցին հայկական գինեգործության պատմությունը, ծանոթացան խաղողագործության և գինեգործության նրբություններին, ինչպես նաև ձեռք բերեցին գինու գործարանի տարածքում զբոսաշրջիկների համար շրջայց կազմակերպելու հմտություններ։

Այսօր Wine House ռեստորանում ամփոփվեցին գինեգործության դասընթացների արդյունքներն ու հանձնվեցին պատվոգրեր։

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Armenia Wine գինու գործարանի տնօրինությանը՝ երկուստեք օգտակար, բովանդակային ու զբոսաշրջության զարգացմանը միտված կարևոր համագործակցության համար։

Առանձնահատուկ շնորհակալություն Armenia Wine գործարանի տուրիզմի բաժնի պատասխանատու, գինեգործության թրեյնինգ ծրագրի համակարգող Սյունե Բարսեղյանին։

Դե իսկ մեր բոլոր մասնակիցներին մաղթում ենք բեղուն աշխատանքային տարի ու անսպառ էներգիա՝ զբոսաշրջիկներին մեր երկիրն ու հայրենական գինեգործության պատմությունը ներկայացնելու գործում։

ՊԶՀԱ վարչություն