2018թ. դեկտեմբերի 14-16 Դիլիջան Ռիզորթ հյուրանոցում «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» կազմակերպել էր «Զբոսավարների համաժողով-քննարկում»: Միջոցառման մասնակիցները ճանաչողական այցով եղան UWC-Dilijan միջազգային դպրոցում, որտեղ ծանոթացան դպրոցի գործունեությանը, փոխանակեցին մտքեր՝ ինչպես առավել օգտակար և միևնույն ժամանակ փոխշահավետ օգտագործել դպրոցի պոտենցիալը Հայաստանում գիտական տուրիզմի զարգացման մեջ:

Մեկ ամբողջ օր տևած քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ՀՀ զբոսաշրջության վիճակագրությունն ու զարգացման տենդենցները: Քննարկվեցին հարցեր և խնդիրներ, որոնք հուզում են ՀՀ-ում աշխատող զբոսավարներին, մասնավորապես շրջակա միջավայրի և հուշարձանների պահպանությունը, զբոսավարի աշխատանքային պայմանների բարելավվումը, լիցենզավորումն ու ատեստացիան: Քննարկված բոլոր թեմաներին ու կայացված որոշումներին կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում:

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Դիլիջան Ռիզորթ հյուրանոցի տնօրինությանն ու աշխատակիցներին` պատրաստակամության և հյուրասեր ընդունելության համար, BusVoyage տրանսպորտային ընկերությանը` մասնակիցների ապահով տեղափոխման համար, UWC-Dilijan միջազգային դպրոցին`բարյացկամ ընդունելության համար: Ինչպես նաև ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել միջոցառման բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց ամանակն ու գիտելիքները ներդրեցին ծավալվող քննարկումների համար:

Նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական:
Հարգանքներով` ՊԶՀԱ վարչություն