Ս․թ․ դեկտեմբերի 2-ին ք․ Երևան,  Ագաթանգեղոսի 4 հասցեում տեղի ունեցավ “Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի” նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։

Ասոցիացիայի անդամների թվի աճին զուգահեռ օրըստօրե բարձրանում էր ավելի ընդարձակ աշխատանքային տարածք ունենալու հարցը նույնպես։

Այսպիսով այսուհետ կազմակերպության անդամներն ունեն ընդարձակ և ֆունկցիոնալ տարածք՝ աշխատանքային և լսարանային գոտիավորմամբ, որտեղ կկազմակերպվեն կազմակերպության հանդիպումները, քննարկումները, դասընթացներն ու շարունակական կրթության ծրագրերը։

Գրասենյակի պաշտոնական բացման միջոցառմանը ներկա էին ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը, փոխնախագահ Զարուհի Օրբելյանը, կամզակերպության անդամներ, գործընկերներ ու ընկերներ։