Կարևորելով միջին մասնագիտական կրթության դերը զբոսաշրջության և սպասարկման ոլորտի զարգացման գործում՝ ս․թ․ փետրվարի 1-ին “Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան” ստորագրեց համագործակցության հուշագիր Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի հետ։ Սույն հուշագրով կողմերը հայտնեցին ցանկություն և պատրաստակամություն՝ իրականացնել միասնական կրթական, զարգացման և փորձի փոխանակման ծրագրեր՝ ոլորտի զարգացման և կայացման համար։ ՊԶՀԱ-ն բաց է բոլոր տեսակի համագործակցությունների առաջ, որոնք միտված են ՀՀ-ում տուրիզմի և սպասարկման մակարդակի բարձրացմանը։

ՊԶՀԱ վարչություն