ՊԶՀԱ վարժանքներ Արցախում

Ս․թ․ հուլիսի 25-27 ՊԶՀԱ մասնագետներ Յաշա Սոլոմոնյանն ու Արամայիս Մնացականյանը ԱՀ Մշակույթի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության հրավերով Արցախում էին։ Եռօրյա դասընթացների ընթացքում մեր մասնագետները նախապատրաստեցին կամավորների խումբ, ովքեր կներկայացնեն Արցախի պատմամշակութային տեսարժան վայրերը Համահայկական 7-րդ ամառային խաղերի ընթացքում երկիր այցելած հյուրերին և պատվիրակություններին։