ՊԶՀԱ ամենամյա տարեվերջյան ֆորումը կայացավ սույն թվականի դեկտեմբերի 22֊ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում:
Գեղեցիկ ավանդույթ է դարձել նաև ասոցիացիայի սոցիալական աջակցությունը ՀՀ որևէ համայնքի դպրոցին կամ մանկապարտեզին։ Այս տարի ընտրվել էր Գեղարքունիքի Վարսեր գյուղի մանկապարտեզը։
Ասոցիացիան մանկապարտեզին նվիրեց զարգացնող խաղեր և մանկական երաժշտական գործիքներ, իսկ մեր անդամները քաղցրավենիքներով փորձեցին երեխաների օրը տոնական դարձնել։ Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում։
Օրվա հաջորդ կեսին տեղի ունեցավ ՊԶՀԱ ֊ի անդամների հանդիպում֊քննարկումը : Բարձրացվեցին և քննարկվեցին տարբեր հարցեր, այդ թվում քննարկում ծավալվեց զբոսաշրջության մասին մշակվող օրենքի շուրջ։
Նախանշվեցին գալիք 2024 թվականի անելիքներն ու ծրագրերը ։
Երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ քննարկումները շարունակվեցին ավելի մտերմիկ մթնոլորտում։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Tsaghkunk Chef house-ին ջերմ ընդունելության համար և Domaine Simonyan-ին մեր օրը գինառատ դարձնելու համար: