2024 թվականի տարեվերջյան ֆորումը որոշվեց անցկացնել Լոռվա մարզում։
Գեղեցիկ ավանդույթի համաձայն այցելեցինք մարզային դպրոց։ Այս անգամ դա Ազնվաձոր գյուղի միջնակարգ դպրոցն էր։ Ասոցիացիայի կողմից դպրոցին նվիրեցինք հնչունային համակարգ և սպորտային գնդակներ:
Երկար ճանապարհից հետո մեզ ջերմ ընդունելություն ու համեղագույն հյուրասիրություն էր սպասվում Debed Life-ում:
Մայրամուտը արդեն վայելեցինք Կաղնի հյուրանոցում:
Հաջորդ առավոտյան սկսեցինք ֆորումի պաշտոնական մասով։
Քոաֆ Սմարթ կենտրոնում ներկայացվեց ասոցիացիայի ֆինանսական հաշվետվությունը և զբոսաշրջության մասին նոր օրենքի մանրամասները, ծավալվեց քննարկում:
Ներկայացվեց նաև FEG-ի ամենամյա ժողովին ասոցիացիայի մասնակցության փորձառությունը:
Ասոցիացիայի անդամները այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և ծանոթացան գյուղպատմամշակութային կոթողներին:
Երեկոն ամփոփեցինք տոնական գալա ընթրիքով:
Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներ Դեբեդ Լայֆին ի դեմս Տաթևիկ Աղաբաբյանի, Կաղնի հյուրանոցի տնօրինությանը, Քոաֆ Սմարթ կենտրոնին։