Զբոսավարների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում այս տարի արդեն երկրորդ անգամ ՊԶՀԱ-ն իրականացրեց «Հայ զբոսավարի ընտրություն 2023» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՊԶՀԱ 100-ից ավելի անդամ-զբոսավարների շրջանում պարզ քվեարկության ձևաչափով, որի ընթացքում զբոսավարները, հիմնվելով իրենց փորձի, իրենց խմբերից ստացած ետադարձ կապի վրա, ընտրում են լավագույններին առաջարկված 8 անվանակարգերում։ Մրցանակաբաշխության նպատակն է խթանել զբոսաշրջության ոլորտում ծառայությունների որակի բարձրացումը, առանձնացնել և ոգևորել ոլորտում ծառայություններ մատուցող գործընկերներին, ապահովել առողջ գործընկերային փոխադարձ կապ զբոսավարների և ոլորտի այլ տնտեսվարողների միջև։
Ստորև ներկայացնում ենք Մրցանակաբաշխության արդյունքներն ըստ անվանակարգերի՝
«2024 թվականի տարվա լավագույն հյուրանոց Երևանում»
Անի Գրանդ հյուրանոց
«2024 թվականի տարվա լավագույն մարզային հյուրանոց»
Ռեդ Ռուֆ Գորիս, Սյունիքի մարզ
«2024 թվականի տարվա լավագույն ռեստորան Երևանում»
Շերեփ
«2024 թվականի տարվա լավագույն մարզային ռեստորան»
Սերգեի մոտ, Գառնի, Կոտայքի մարզ
«2024 թվականի տարվա լավագույն հյուրատուն»
Տուն Արմենի, Դիլիջան, Տավուշ
«2024 թվականի տարվա լավագույն զբոսաշրջային տրանսպորտային կազմակերպություն»
Տուր Բաս
«2024 թվականի տարվա լավագույն թանգարան»
Հայաստանի պատմության թանգարան
«2024 թվականի տարվա լավագույն գործընկեր տուրօպերատոր»
Ֆայվ Սթարզ Գրուպ