Հուրի Նազարեթեան
Կարճ իմ մասին
Նշանակվել եմ WFTGA տարածքային ներկայացուցիչ՝ Կանադա – Հոնկոնգ, 1999 թ.:
Կանադա — Կարիբյան ավազանի ֆրանսախոս հատված — Նիկոսիա, Կիպրոս 2001թ.:
Կանադա և Կարիբյան ավազանի ֆրանսախոս հատված — Դանբլեյն, Շոտլանդիա 2003թ.:
Հայաստան, Վրաստան, Թուրքմենստան և Կազախստան 2015թ.:
WFTGA 1-ին միջազգային ուսումնական կենտրոնը հիմնադրվել է Կիպրոսում, Նիկոսիայում, 2004 թ.-ին՝ Կանադայի Արդյունաբերության և շուկայի ուսումնասիրման և գնահատմանկենտրոնի հետ իմ անմիջական խորհրդատվությունների արդյունքում:
Ընտրվել եմ որպես WFTGA քարտուղար Ավստրալիայի Մելբուրն քաղաքում, 2005թ., վերընտրվել Կահիրեում, Եգիպտոս, 2007 թ., նշանակվել եմ Վերապատրաստման հանձնաժողովի ադմինիստրատոր — 2005թ., վերանշանակվել 2007թ.:
Կազմակերպել եմ Հարավային Կովկասի զբոսավարների վերապատրաստման առաջին դասընթացը — Երևան, Հայաստան, 2011թ.:
Հյուրընկալել եմ WFTGA նախագահի և փոխնախագահի այցը Հայաստան, 2013թ., կազմակերպել WFTGA 2-րդ միջազգային ուսումնական կենտրոնի բացման արարողությունները 2013 թ.:
Վարել եմ թանգարանային զբոսավարների վերապատրաստման դասընթացներ — Երևան, Հայաստան, 2013 թ. ապրիլ — ֆինանսավորումը՝ DVV International, նաև թանգարանային զբոսավարների վերապատրաստման դասընթացեր-Երևան և մարզեր, 2013 թ. — ֆինանսավորումը `EDMC (USAID Հայաստան):
HOT դասընթաց — Իրան, 2013 — WFTGA հանձնարարությամբ:
Կարիերաս սկսել եմ որպես վարորդ / էքսկուրսավար, այնուհետև աշխատել եմ որպես զբոսավար, ինչպես նաև որպես տուր-ղեկավար / մենեջեր, դասախոս, մարզիչ և խորհրդատու:
Սիրում եմ քաղաքի առափնյա հատվածը, սիրում եմ զբոսնել այնտեղ: Սիրում եմ նաև երգել և պարել, գրել բանաստեղծություններ:
Աշխատել եմ որպես վարորդ/էքսկուրսավար, զբոսավար, խորհրդատու, դասախոս, դասընթացավար։
2008 թ
Կրուիզի վարման ուսուցում, WFTGA & Projects:
2001 թ
Մարզիչների վերապատրաստում, Մաս II և III — Ստացել եմ WFTGA հավատարմագրում՝ որպես զբոսավարների միջազգային մարզիչ — Նիկոսիա, Կիպրոս:
1998 թ
WFTGA կրթական ծրագիր. Փորձառական ուսուցում — Պաֆոս, Կիպրոս:
1998 թ
Մարզիչների վերապատրաստում, մաս I – Հոնկոնգ:
Կարծիքներ