Կատար Թասլակյան
Կարճ իմ մասին
Աշխատել եմ տարբեր բնագավառներում. Հայկական Կարմիր Խաչի ընկերության Առաջին Օգնություն բաժնում:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (Նախկին Ինտերնյուս):
“International Education Partners” կազմակերպությունում:
Հանդիսանում եմ Առաջին օգնության հրահանգիչ:
Սիրում եմ ճամփորդել, նոր վայրեր բացահայտել, նոր փորձառություններ ձեռք բերել, ինչպես նաև՝ այդ ամենը լուսանկարել: Իմ Armenia Photo Tour ֆեյսբուքյան էջում ներկայացնում եմ Հայաստանի գեղատեսիլ ու նաև ոչ շատ հայտնի վայրերը:
Պարում եմ հայկական ազգային պարեր, սիրում եմ լող, յոգա, լեռնագնացություն ու մի քիչ էքստրիմ:
Կազմակերպում և վարում եմ մշակութային, գաստրո, գինու և արշավային տուրեր:
Ուղեկցել եմ Հայաստան ժամանած տարբեր հատուկ հյուրերի:
Աշխատում եմ որպես զբոսավար:
2007
Անցել եմ զբոսավարների պատրաստման եռամսյա դասընթացներ, Երևան:
2007
Ստացել եմ զբոսավարի լիցենզիա N 145, ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն, Երևան։
2013
Մասնակցել եմ Լեռնային ուղեկցորդների դասընթացի, Armenian Extreme Club:
2018 թվականից
Հանդիսանում եմ ՊԶՀԱ վարչության անդամ:
2017
Մասնակցել եմ տուր լիդերների վերապատրաստման դասընթացի, Saga Holidays և Nueva Vista ընկերություններ:
2007-2021
Մասնակցել եմ «Զբոսավարության հոգեբանություն և կոնֆլիկտների հաղթահարում», «Ճարտարապետություն», «Խաչքարագիտություն», «Հայ եկեղեցու պատմություն», «Արցախյան հիմնախնդիր», «Հայաստանի պատմություն», «Հայոց ցեղասպանություն», «Վիմագրություն» թեմաներով տարբեր դասընթացների և սեմինարների, Երևան, ԵՊՀ, ՀՑԹ, ԳԱԱ, Մ.Մաշտոցի անվան Մատենադարան:
Կարծիքներ