Դեկտեմբերի 15֊ին Անի պլազա հյուրանոցի <<Գառնի>> սրահում տեղի ունեցավ ՊԶՀԱ հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգային հարցը ՊԶՀԱ նախագահի, փոխնախագահի և վարչության անդամների ընտրություններն էին։

Բացման խոսքով հանդես եկավ ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը։ Ընդհանուր ժողովի նախագահ ընտրվեց Նանա Աբազյանը, իսկ քարտուղար` Շուշան Խատայանը։

Ընտրությունների արդյունքում  միաձայն ՊԶՀԱ նախագահ վերընտրվեց Յ.Սոլոմոնյանը, փոխնախագահ ընտրվեց Կատար Թասլակյանը։ Վարչության կազմը ընտրությունների արդյունքում համալրեցին Անի Շալջյան֊Նովիկովան և Վարսենիկ Մելքումյանը, կրկին միաձայն վերընտրվեցին Անի Հայրյանը, Աննա Թումասյանը, Անահիտ Ավագյանը և Ռուբեն Հովսեփյանը։

Ամփոփիչ ելույթում Յ.Սոլոմոնյանը շնորհակալություն հայտնեց նախորդ փոխնախագահ Զարուհի Օրբելյանին և  վարչության անդամ Ռուզաննա Խաչատրյանին իրենց անձնվեր աշխատանքի համար։ ՊԶՀԱ նախագահը նաև նշեց ապագա ծրագրերի և սպասվող մարտահրավերների մասին։