«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» էթիկայի կանոններ ու դրույթներ
Զբոսավարի աշխատանքի որակը և հաջողությունը մեծամասամբ կախված է զբոսավարի անձնային որակներից, միջանձնային հաղորդակցման ժամանակ հոգեբանության ոլորտի գիտելիքների գրագետ և ճիշտ օգտագործումից, ճիշտ վարքագծի ընտրությունից, ինչպես նաև մասնագիտական էթիկայի որոշակի նորմերի պահպանությունից:
Զբոսավարը պարտավորվում է անընդմեջ ավելացնել իր մասնագիտական գիտելիքըները, լավացնել աշխատանքի որակը, օգտագործել ցանկացած հնարավորություն՝ գիտելիքները և հմտությունները ընդլայնելու:
Գործատուի հետ փոխհարաբերություններ
1. Զբոսավարը ինքնակամ պայմանագրային փոխհարաբերության մեջ է մտնում գործատուի հետ և պարտավորվում է լինել հավատարիմ, հարգել գործատուի շահերը, փորձում է համապատասխանել գործատուի կողմից ներկայացված մասնագիտական չափորոշիչներին:
2. Զբոսավարը ծրագրի կատարման ընթացքում համարվում է գործատուի ներկայացուցիչը ցանկացած այլ սուբյեկտների նկատմամբ և ոչ մի դեպքում չի կարող իրեն առանձնացնել գործատուից և վերջինիս ցանկացած աշխատանքային խնդրի կամ ծառայության այս կամ այն թերությունների մեջ քննադատել կամ մեղադրել հաճախորդի ներկայությամբ:
3. Զբոսավարը պարտավորվում է գործատուի կողմից ստացած ցանկացած գործնական տեղեկատվություն օգտագործել միայն գործատուի շահերից ելնելով և առանց գործատուի թույլտվության չփոխանցել այդ տեղեկատվությունը երրորդ անձանց:
4. Զբոսավարը պարտավորվում է ժամանակին տեղեկացնել գործատուին ծրագրի կատարման որակի վրա բացասապես ազդող գործոնների մասին: Այլազգի քաղաքացիների կողմից հակահասարակական դրսևորման դեպքում, ինչպես նաև տեղի բնակչության կողմից օտարերկրացիների հանդեպ հակահասարակական դրսևորման, իրերի, փաստաթղթերի կորստի կամ զբոսաշրջիկների նկատմամբ ցանկացած վնասի դեպքում զբոսավարը պետք է պատկան մարմիններին տեղեկացնի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դեպքի վայրում անի
թարգմանություն, կազմի համապատասխան փաստաթղթեր: Դեպքի մասին անպայման զբոսավարը պիտի նաև տեղեկացնի գործատուին:
5. Առանց գործատուի կողմից տրված համապատասխան թույլտվության զբոսավարը չի կարող օգտագործել գործատուի անունը և հեղինակությունը անձնական շահերի համար:
6. Եթե զբոսաշրջիկները դիմեն զբոսավարին տուր-օպերոտորի կողմից կազմված ծրագրում հավելումներ անելու, նշանակալի փոփոխություններ կատարելու խնդրանքով, ապա զբոսավարը պետք է անպայման տեղեկացնի գործատուին և չգործի առանց վերջինիս համաձայնության: Ծրագրի մասնակիցներից բացի, առանց գործատուի թույլտվության, կողմնակի ոչ մի անձ չի կարող համալրել խումբը:
7. Գործատուի և զբոսավարի միջև վերոնշյալ փոխհարաբերությունները ենթադրում են, որ գործատուն կամ իր աշխատակիցները հարգում են զբոսավարի անձը, զբոսավարի և իր կատարած աշխատանքի նկատմամբ դրսևորում են պրոֆեսինալ վերաբերմունք. ժամանակին տալիս են աշխատանքին վերաբերող գործնական ամբողջ տեղեկատվությունը, օգնում են զբոսավարին աշխատանքի կատարման ընթացքում, հետևողական են զբոսավարի կողմից տրված աշխատանքային բնույթի խորհուրդների, առաջարկությունների, ինչպես նաև նկատողությունների նկատմամբ՝ ցուցաբերելով կառուցողական և պրոֆեսիոնալ վերաբերմունք:
Հաճախորդի հետ փոխհարաբերություններ
1. Զբոսավարը պետք է հարգի հաճախորդին աշխատանքի ընթացքում: Չի կարելի հրամայել, կարելի է խորհուրդ տալ, առաջարկել և այլն: Աշխատանքի ընթացքում հաճախորդը միշտ առաջինն տեղում է: Նա առաջինն է տեղ զբաղեցնում ռեստորանում, հյուրանոցում առաջինն է սենյակ ստանում և այլն: Զբոսավարը իրավունք չունի իր անձնական համակրանքով պայմանավորված առանձնակի վերաբերմունք ցուցաբերել այս կամ այն զբոսաշրջիկի նկատմամբ՝ բացառությամբ հաշմանդամների, մեծահասակների և այլն, բայց ոչ ի վնաս մնացած զբոսաշրջիկների:
2. Զբոսավարը իրավունք չունի օգտագործել իր ծառայողական դիրքը զբոսաշրջիկի նկատմամբ առավելություն ստանալու համար /օր.՝ ավելի լավ հյուրանոցային սենյակ/:
3. Զբոսավարը պարտավորվում է զբոսաշրջիկներին ներկայացնել ծրագրին համապատասխանող ամբողջ տեղեկատվությունը. ներկայացնել օրենքները, կանոնները, սովորույթները և ցանկացած այլ ինֆորմացիա, որը կարևոր կլնի զբոսաշրջիկի համար՝ ընդ որում զբոսավարը պատասխանատու է տեղեկատվության ճշմարտացիության և ամբողջականության համար:
4. Աշխատանքի ընթացքում զբոսավարը պետք է փորձի հնարավորինս օբյեկտիվ և զուսպ լինել երկրում, ինչպես նաև ամբողջ աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններ մեկնաբանելիս, չպետք է թույլ տա կտրուկ կամ վիրավորական արտահայտություններ երկրի և դրա ղեկավարության նկատմամբ:
5. Զբոսավարը իրավունք չունի քարոզելու իր քաղաքական տեսանկյունը, կրոնական համոզմունքը, զբոսաշրջիկներին պարտադրել հասարակական, ազգային, կրոնական կամ քաղաքական հարցերին վերաբերող սեփական կարծիքը: Զբոսավարը պետք է խոսի դիվանագիտորեն երկրի մասին՝ թույլ չտալով անպատասխանատու ենթադրություններ և դատողություններ երկրի կամ այդտեղ բնակվող մարդկանց վերաբերյալ:
6. Զբոսավարին խորհուրդ է տրվում զերծ մնալ անձնական կյանքին վերաբերող անհարկի զրույցներից՝ հատկապես կարեկցանք առաջացնելու նպատակով:
7. Զբոսավարը չպետք է խոչընդոտի զբոսաշրջիկին՝ սեփական կարծիքը արտահայտել, զբոսավարին կամ ծրագիրը գնահատել:
8. Զբոսավարը պետք է հարգի «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» ընդունած որոշումները և պետք է փորձի համատեղ իրագործել ընդունած պարտականությունները, չկատարել գործողություններ, որոնք բացասաբար կանդրադառնան ՊԶՀԱ-ի կամ զբոսավարի մասնագիտության հեղինակության վրա:
Բնության պահպանումը
1. Զբոսավարը պետք է փորձի բացատրել զբոսաշրջիկներին և ծրագրի կազմակերպիչներին, մյուս աշխատակիցներին շրջակա միջավայրի պահպանման և խնամքի կարևորությունը՝ փորձելով խուսափել տարածաշրջանի բնությանը վնաս պատճառելուց:
Հուշարձանների պահպանությունը
1. Զբոսավարը պարտավոր է ցուցաբերել հոգածություն և հարգանք պատմամշակութային հուշարձանների հանդեպ:
2. Իր գործողություններով չխախտել հուշարձանների պատմական, էսթետիկ և մշակութային միջավայրը: Չվնասել և թույլ չտալ, որ իր հոգածության տակ գտնվող հաճախորդները վնասեն հուշարձանը:
3. Հետևել պատմամշակութային հուշարձանի, կրոնական և այլ կառույցների տարածքում գործող կանոններին, ինչպես նաև իր հաճախորդներին հորդորել՝ հետևել համապատասխան կանոններին:
Ճշտապահություն
1. Զբոսավարները պարտավոր են ժամանել աշխատանքի վայր՝ ծրագրի սկզբից առաջ՝ կախված գործատուից ստացած հրահանգներից:
Արտաքին տեսք
1. Զբոսավարը պետք է պատշաճ կերպով ներկայանա՝ աշխատանքի վայրին, ժամին և բնույթին համապատասխան հագ ու կապով: Անհրաժեշտության դեպքում զբոսավարը պարտավոր է նախապես հաճախորդնրին զգուշացնել այցելվող վայրի դրես-կոդն ու կանոնները:
Գործընկերների հետ հարաբերություններ
Զբոսավարը պարտավոր է հարգանքով վերաբերվել գործընկեր զբոսավարին, անհարկի չքննադատել և չվարկաբեկել նրա բարի համբավն ու աշխատանքային ձեռքբերումները: Ցուցաբերել մասնագիտական համերաշխություն և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել փորձի փոխանակում:
Եթե այս դրույթները խախտվում են ՊԶՀԱ անդամի կողմից և ՊԶՀԱ-ն ստանում է գրավոր բողոք, ապա կազմակերպվում է աշխատանքային ժողով՝ դեպքը քննելու նպատակով:
Դրույթները խախտողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ պատժամիջոցները՝
1. Նկատողություն
2. ՊԶՀԱ-ի անդամակցության չեղարկում՝ առանց անդամավճարի վերադարձի:
«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ» երաշխավորում է իր անդամների պաշտպանությունը աշխատանքային և մասնագիտական հարաբերություններում: Իր անդամի նկատմամբ գործատուի կամ երրորդ անձի կողմից աշխատանքային հարաբերություններում ցանկացած հակաիրավական կամ հակաբարոյական քայլին ի պատասխան ՊԶՀԱ-ն իրավասու է ձեռնարկել օրենքով սահմանված կարգով գործողություններ՝ օգտագործելով հասանելի բոլոր միջոցները՝ այն է դատական ատյաններ, ԶԼՄ-ներ, պետական և ոչ պետական այլ կառույցներ: