Մեր նպատակն է մեր ակտիվ աշխատանքով խթանել Հայաստանում պրոֆեսիոնալ զբոսավարների ինստիտուտի կայացումն ու զարգացումը, իրականացնել տարատեսակ կրթական, տարածքային-զարգացման, տեղեկատվական ու քարոզչական ծրագրեր՝ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման համար:

Գիտելիքների արդիականացում: Մենք մշտապես կազմակերպում ենք հետաքրքիր դասխոսություններ արդեն գործող զբոսվարների համար, ինչպես նաեւ հետաքրքիր ուսուցողական մարզային այցելություններ:

Այցելում ենք մշակութային օջախներ, մասնակցում մշակութային իրադարձություններին:

Ապագա զբոսավարների հարթակ: Կազմակերպում ենք դասընթացներ սկսնակ զբոսավարների համար: Դասընթացները ներառում են ակադեմիական եւ գործնական դասեր:

Յուրաքանչյուր տարվա վերջում կազմակերպում ենք ֆորում ՀՀ մարզերից մեկում, բացահայտելով նոր տուրիստական ուղղություններ եւ խթանելով ներքին տուրիզմի զարգացումը: Ֆորումի ընթացքում ամփոփում ենք տարվա աշխատանքը եւ քննարկում հաջորդ տարվա անելիքները:

Շրջակա միջավայրը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է: Կազմակերպում եւ իրականացնում ենք լայնածավալ էկոծրագրեր՝ ամենամյա ավանդույթ դարձած շաբաթօրյակներ, ծառատունկ:

Սոցիալական պատասխանատվություն: Զարգացնում ենք ներքին տուրիզմը եւ ճամփորդելու հանդեպ սերը: Կազմակերպում ենք էկսկուրսիաներ գյուղական համայնքներում ապրող երեխաների համար:

Քաղաքացիական պատսխանաատվություն: Բարձրաձայնում ենք եւ փորձում լուծում տալ զբոսաշրջության հետ առնչվող տարբեր խնդիրներին: