«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» համայնքների զարգացման նախագծի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 24-ին իրականացրեց «Նվիրի՛ր ամանորյա հրաշք» բարեգործական միջոցառումը Մեղրաձոր համայնքի 10-13 տարեկան երեխաների համար, ովքեր համայնքում ակտիվ մասնակցում են էկո ծրագրերի:
Միջոցառման մասնակից 30 երեխաները տարբեր սոցիալական խմբերից էին: Սա մեր փիլիսոփայության կարևոր բաղադրիչն է՝ չառանձնացնել երեխաներին ըստ սոցիալական խմբի, չշեշտել նրանց սոցիալական կարգավիճակն ու չամրապնդել երեխայի փխրուն հոգեվիճակում «խեղճի», «անապահովի» ծանր գիտակցումը:
Երեխան չպետք է մանկուց վարժվի այն մտքին, որ նա ստանում է նվերներ, մասնակցում է բարեգործական միջոցառումների, քանի որ ինքն աղքատ է: Դա կարող է կործանարար լինել նրա համար և սխալ մոտիվացիայի հիմք դառնալ: Սա այն կարևորագույն գիծն է, որը մենք պահելու ենք հետագա հասարակական գործունեության ընթացքում:
Ծրագիրն իրականացվեց Մանկական զարգացման հիմնադրամի հետ:
Ծրագրին մեծ ոգևորությամբ միացան տարբեր կազմակերպություններ և անհատներ՝ զբոսաշրջության և այլ ոլորտներից:
Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել EliteBus, Etto Kids, Green Lunch, Cinema Star Armenia կազմակերպություններին և Ter-Ghazaryans’ Micro Art թանգարանին՝ ծրագրին աջակցելու համար, ինչպես նաև մեր գործընկեր զբոսավարներին, տուրօպերատորներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ֆինանսական աջակցությունը ցուցաբերեցին՝ նախագծի իրականացման համար:
Առանձնահատուկ շնորհակալություն մեղրաձորցի փոքրիկներին՝ իրենց բարձր մարդկային և ինտելեկտուալ արժանիքների համար:
Դե իսկ ծրագրի ամփոփումը կարող եք դիտել տեսանյութում: