ՊԶՀԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. <<ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԱԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ>> հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպություն է, որում իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվում են իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք՝ իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակության առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործողություն իրականացնելու նպատակով: 1.2. Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա: 1.3. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, անդամության կամավորությունը, ինքնակառավարումը, հաշվետվողականությունը:
1.4. Կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական հոսանքի։ 1.5. Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: 1.6. Կազմակերպությունը ստեղծվում է առանց անդամության սահմանափակման: 1.7. Կազմակերպությունը ստեղծվում է առանց ժամկետի սահմանափակման (անժամկետ): 1.8. Կազմակերպության անվանումն է` Հայերեն՝ «ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԱԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» հասարակական կազմակերպություն:
Կազմակերպության անվանման հապավումն է` ՊԶՀԱ ՀԿ: 1.9. Կազմակերպության գտնվելու վայրն է`ՀՀ, ք. Երևան, 0051, Մամիկոնյանց 58ա, 49 բնակարան:
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 2.1 Կազմակերպության գործունեության առարկան է օրենքով սահմանված կարգով. 2.1.1 Աջակցել զբոսաշրջության բոլոր տեսակների զարգացմանը Հայաստանում; 2.1.2 Պատմամշակութային և բնական հուշարձանների պահպանում և զարգացում, որը կնպաստի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը; 2.1.4 Սփյուռքի հետ կապերի համատեքստում ` արտասահմանում գտնվող հայության շրջանում Հայաստանի զբոսաշրջային գրավչության ապահովման ճանապարհով բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծում; 2.1.5 Զբոսաշրջության զարգացման նպատակով` աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը;
3
2.1.6 Տուրիստական ծրագրերի և երթուղիների մշակում և գործարար կապերի ստեղծում; 2.2. Կազմակերպության նպատակներն են օրենքով սահմանված կարգով. 2.2.1 Պատրաստել պրոֆեսիոնալ զբոսավարներ` վերջիններիս կարողությունների զարգացման և հզորացման համար կազմակերպելով դասընթացներ, սեմինար-քննարկումներ, կլոր սեղաններ, օտար լեզուների ուսուցումներ և այլն; 2.2.2 Երկրի զբոսաշրջային ներուժի գնահատում, տեղեկատվության հավաքագրում և դրա հասանելիուիթյան ապահովում: 2.2.3 Ոլորտում առկա խնդիրների վերհանում, արձանագրում և դրանց լուծմանն ուղղված քայլերի ձեռնարկում: 2.2.4 Վերապատրաստում անցած զբոսավարներին ներգրավել տուրիզմի ոլորտի աշխատանքներին; 2.2.5 Ոլորտին առնչվող օրենսդրության ուսումնասիրություն, ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների վերհանում և վերլուծում` տեղական և պետական մակարդակում դրանց լուծմանն ուղղորդված քայլերի ձեռնարկման նպատակով: 2.2.6 Պաշտպանել կազմակերպության անդամների իրավունքներն ու օրինական շահերը: 2.2.7 Իրականացնել օրենքով չարգելված այլ ծրագրեր: 3.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ 3.1. Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ՝ պետական գրանցման պահից: 3.2. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հայերեն, անգլերեն անվանումներով կլոր կնիք, կարող է ունենալ դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա արժույթով: 3.3. Կազմակերպությունը, իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
3.3.1. իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
3.3.2. բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:
3.3.3. ստեղծել այլ կազմակերպություն կամ լինելու նրա մասնակից:
3.3.4. ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ:
3.3.5. տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին:
3.3.6. կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի հավաքներ:
3.3.7. օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր և իր անդամների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում,
4
դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: 3.3.8. համագործակցել այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել Կազմակերպություն կամ անդամակցել նրանց ստեղծած Կազմակերպությանը` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը:
3.3.9. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
3.3.10. Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել օրենքով նախատեսված հանրային միջոցները, Կազմակերպությունն իրավունք ունի Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու ինչպես 4.1.8. կետով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր։ Կազմակերպության հաշվետվությունը պահպանվում է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով:
3.3.11. կատարել օրենքով չարգելված այլ գործողություն:
3.4. Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան՝ իր աշխատանքներում ներգրավել կամավորների: Կազմակերպության կողմից կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չեն հակասում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին: Եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1.Կազմակերպությունը պարտավոր է`
4.1.1. Վարել իր անդամների և կամավորների հաշվառումը:
4.1.2. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններ ներկայացված նրա
5
տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության Ընդհանուր ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից:
4.1.3. Պաշտոնական կայքի առկայության դեպքում հասցեի վերաբերյալ ծանուցել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը:
4.1.4. Օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր:
4.1.5. Կազմակերպության անդամի պահանջով ոչ ավելի, քան պահանջի ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը, հիմնադիր այլ փաստաթղթերի, Ընդհանուր ժողովի որոշումներին կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով` պահանջի ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված տեղեկությունները, փաստաթղթերը տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել դրանք տրամադրելու համար կատարված ծախսերը:
4.1.6. Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, ինչպես նաև վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
4.1.7. Իր գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության գործադիր մարմնի հաստատմանը` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը:
4.1.8. Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել օրենքով նախատեսված հաշվետվությունը:
4.1.9. Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել օրենքով նախատեսված հանրային միջոցները, Կազմակերպությունն իրավունք ունի Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու ինչպես 4.1.8. կետով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր։ Կազմակերպության հաշվետվությունը պահպանվում է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով:
4.1.10. Կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
6
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել՝
5.1.1. Կազմակերպության անդամների ներդրումները:
5.1.2. Կազմակերպության անդամների վճարումները (անդամավճարները):
5.1.3. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները:
5.1.4. Իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ կազմակերպությունից ստացված միջոցները:
5.1.5. Դրամական մուտքերը պետական բյուջեից:
5.1.6. Նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները:
5.1.7. Հանգանակությունները:
5.1.8. Օրենքով չարգելված այլ միջոցներ:
5.2. Կազմակերպության հիմնադիրների և անդամների` սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կազմակերպության սեփականությունն է:
5.3. Կազմակերպությունն իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան` օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով:
5.4. Կազմակերպության հիմնադիրները և անդամները կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ` անդամավճարները) նկատմամբ իրավունքներ չունեն: Նրանք պատասխանատու չեն կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար:
5.5. Կազմակերպության գույքը չի կարող բաշխվել նրա հիմնադիրների և անդամների միջև:
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԸ
6.1. Կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմինը Կազմակերպության Ընդհանուր ժողովն է: 6.2. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը Կազմակերպության Վարչությունն է (այսուհետ` Վարչություն): 6.3. Կազմակերպության գործադիր մարմինը (գործադիր մարմնի ղեկավարը) Կազմակերպության Նախագահն է: 6.4. Կազմակերպության վերստուգող մարմինը Կազմակերպության Վերստուգիչ Հանձնաժողովն (Վերստուգողն) է: 6.5. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` Ընդհանուր ժողովին:
7
6.6. Ընդհանուր ժողովը հրավիրվում Է առնվազն երկու տարին մեկ անգամ, մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից: Ընդհանուր ժողովի օրակարգի, նրա աշխատանքի ժամանակի և վայրի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ Վարչության կողմից որոշված այլ եղանակով՝ ոչ ուշ, քան Ընդհանուր ժողովի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը: 6.7. Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա Վարչության կողմից սահմանված կարգով Ընդհանուր ժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները: 6.8. Կազմակերպության արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրում է Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի, Նախագահի կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) նախաձեռնությամբ` Վարչության կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով` նախաձեռնությունից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում հերթական ընդհանուր ժողով հրավիրելու համար սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Արտահերթ Ընդհանուր ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին Ընդհանուր ժողովի մասնակիցները ծանուցվում են ոչ ուշ, քան արտահերթ Ընդհանուր ժողով անցկացնելու օրվանից հինգ օր առաջ: 6.9. Կազմակերպության Ընդհանուր ժողովն ունի Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք: 6.10. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
6.10.1. կատարել Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատել կանոնադրությունը,
6.10.2. ստեղծելու այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունելու այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին,
6.10.3. հաստատել Կազմակերպության կառուցվածքը,
6.10.4. որոշումներ ընդունել Կազմակերպության Վարչության, Նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) կազմավորման, ընտրության (նշանակման) կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (զբաղեցրած պաշտոնից ազատելու) մասին,
6.10.5. Գործադիր մարմնի (Նախագահի) վարձատրություն նախատեսված լինելու դեպքում՝ սահմանել կազմակերպության գործադիր մարմնի վարձատրության կարգը և պայմանները,
6.10.6. ընտրել Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), (եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից
8
ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններ ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա է պարտադիր աուդիտի),
6.10.7. հաստատել Կազմակերպության ռազմավարությունը,
6.10.8. առնվազն երկու տարին մեկ հաստատել գործադիր մարմնի կողմից Ընդհանուր ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները,
6.10.9. դադարեցնել Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,
6.10.10. ընդունելու որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին,
6.10.11. ընդունելու որոշում Կազմակերպությունը լուծարելու մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի,
6.10.12. իրականացնելու օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
6.11. Ընդհանուր ժողովը անցկացվում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
6.11.1. Մինչև Ընդհանուր ժողովի բացումը կատարվում է անդամների կամ նրանց պատվիրակների գրանցում: Գրանցումը կազմակերպում է Ժողովի նախագահը,
6.11.2. Ընդհանուր ժողովը բացվում է ծանուցման մեջ նշված ժամին կամ այդ պահին գրանցված անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ` ավելի ուշ:
6.11.3. Ընդհանուր ժողովն ընտրում է նախագահ:
6.11.4. Ընդհանուր ժողովը որոշումներ է ընդունում` կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե մասնակցել են Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների կեսից ավելին:
6.11.5. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են անդամների կամ նրանց պատվիրակների/ներկայացուցիչների բաց կամ փակ (գաղտնի) քվեարկությամբ: Քվեարկության ընթացքում յուրաքանչյուր անդամ կամ նրա ներկայացուցիչ ունի 1 ձայնի իրավունք:
6.11.6. Եթե Ընդհանուր ժողովում քննարկվում է Ընդհանուր ժողովի որևէ մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա Ընդհանուր ժողովի տվյալ մասնակիցը քվեարկությանը չի մասնակցում:
6.12. Վարչությունը ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով: 6.13. Վարչությունը իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Կազմակերպության նախագահի կողմից ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ: Վարչության նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20%-ի, Վարչության երկու
9
անդամների կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պահանջով: 6.14. Վարչությունը` 6.14.1. Հաստատում է Կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում` Ընդհանուր ժողովին ներկայացվող հաշվետվությունը: 6.14.2. Առաջարկություններ է ներկայացնում Ընդհանուր ժողովին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ: 6.14.3. Ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում կամ զրկում անդամությունից: 6.14.4. Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում են խրախուսանքներ և տույժի միջոցներ: 6.14.5. Ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը` Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում: 6.14.6. Սահմանում է Կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը: 6.14.7. Հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները:
6.14.8. Որոշումներ է ընդունում Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին. 6.14.9. Վարչությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների կեսից ավելին: 6.14.10. Վարչության որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է: 6.14.11. Իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ այլ անհրաժեշտ գործողություններ:
6.15. Կազմակերպության նախագահը, որն ի պաշտոնե Վարչության նախագահն է, ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից` 2 տարի ժամկետով:
6.16. Գործադիր մարմնի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը: 6.17. Կազմակերպության նախագահը`
6.17.1. Ապահովում է Ընդհանուր ժողովի կամ Վարչության որոշումների կատարումը:
6.17.2. Ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում:
6.17.3. Առանց լիազորագրի գործում է Կազմակերպության անունից, տալիս է լիազորագրեր:
6.17.4. Բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ:
6.17.5. Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը:
10
6.17.6. Հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը:
6.17.7. Հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները:
6.17.8. Հաստատում է Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները, որոնք առնվազն երկու տարին մեկ ներկայացվում են Ընդհանուր ժողովի հաստատմանը:
6.17.9. Հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները: 6.17.10. Տնօրինում և կառավարում է Կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից: 6.17.11. Կազմակերպության նախագահը որոշումներ է կայացնում միանձնյա: 6.18. Կազմակերպությունն ունի փոխնախագահ, ով ընտրվում է Կազմակերպության Ընդհանուր ժողովի կողմից` 2 տարի ժամկետով: Կազմակերպության նախագահի բացակայության ժամանակ իրականացնում է նրա լիազորությունները և կատարում է նախագահի կողմից իրեն տրված հանձնարարությունները:
6.19. Գործադիր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` մարմնի ղեկավարը, կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ընդհանուր ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
6.20. Կազմակերպության Վերստուգիչ հանձնաժողովը (Վերստուգողը) ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից 2 տարի ժամկետով: Վարչության անդամները և Կազմակերպության նախագահը չեն կարող լինել վերստուգիչ հանձնաժողովի անդամներ (վերստուգող): 6.21. Վերստուգիչ հանձնաժողովն (Վերստուգողը) իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն 2 անգամ: Նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20%-ի հանձնաժողովի անդամների մեկ երրորդի, Կազմակերպության նախագահի կամ Վարչության պահանջով: 6.22. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: 6.23. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է, եթե վերահսկող մարմինը վերստուգողն է, ապա նա որոշումներ է ընդունում միանձնյա: 6.24. Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) իրավասու է`
11
6.24.1. Տարին մեկ անցկացնելու Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:
6.24.2. Ծանոթանալ Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնելու նրա մարմիններին:
6.24.3. Պահանջել և ստանալ Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ:
6.24.4. Իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ընդհանուր ժողովի որոշմամբ նախատեսված այլ լիազորություններ: 7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ 7.1. Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած 18 տարին լրացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ (ինչպես նաև Կազմակերպության անդամ դառնալու իրավասություն ունեցող իրավաբանական անձ), որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է կազմակերպության կանոնադրությունը: 7.2. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության Վարչությանը (այսուհետ` Վարչություն): 7.3. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող իրավաբանական անձն իր իրավասու մարմնի որոշումը ներկայացնում է Վարչությանը: 7.4. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Վարչությունը: 7.5. Կազմակերպությանն անդամագրված անձը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպությունից՝ այդ մասին գրավոր դիմում (իրավաբանական անձի դեպքում՝ իրավասու մարմնի որոշում) ներկայացնելով Վարչությանը: Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում Վարչության որոշմամբ: 7.6. Կազմակերպության այն անդամը, որը Վարչության կողմից սահմանված լինելու դեպքում վեց ամիս անընդմեջ չի վճարում անդամավճար կամ պարբերաբար խախտում է սույն կանոնադրության դրույթները կամ չի կատարում Կազմակերպության ղեկավար մարմինների պարտադիր կատարման ենթակա որոշումները՝ Վարչության որոշմամբ զրկվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8.1. Կազմակերպության ցանկացած անդամ իրավունք ունի`
12
8.1.1. ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման կամ վերահսկողություն իրականացնող մարմիններում:
8.1.2. ներկա լինել Ընդհանուր ժողովին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին:
8.1.3. Վարչության կողմից սահմանված կարգով, անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից:
8.1.4. ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները: 8.1.5. Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել Ընդհանուր ժողովին: Ընդհանուր ժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
8.1.6. Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին: 8.1.7. Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ: 8.1.8. Ներկա գտնվել կազմակերպության Ընդհանուր ժողովին, եթե վերջինս անցկացվում է կազմակերպության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել: 8.1.9. Ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները (պատճենների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը). 8.1.10. Սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին: 8.1.11. Ազատ դուրս գալ Կազմակերպությունից: 8.1.12. Մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին: 8.2. Կազմակերպության անդամը պարտավոր է` 8.2.1. Հոգ տանել կազմակերպության հեղինակության մասին:
13
8.1.2. Կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, կառավարման մարմինների որոշումները: 8.2.3.Մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար` Վարչության կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Վարչությաունը:
8.2.4.բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները: 8.3. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության Ընդհանուր ժողովի կամ Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողության, խիստ նկատողություն կամ Կազմակերպության անդամությունից զրկում:
9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9.1. Կազմակերպության վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) կատարվում է նրա բարձրագույն մարմնի որոշմամբ: Կազմակերպության վերակազմակերպումը դատական կարգով հնարավոր է միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
9.2. Կազմակերպությունը կարող է միաձուլվել այլ կազմակերպության (կազմակերպությունների) հետ:
9.3. Կազմակերպությունը կարող է միանալ այլ կազմակերպության:
9.4. Կազմակերպությանը կարող է (են) միանալ այլ կազմակերպություն (կազմակերպություններ):
9.5. Կազմակերպությունը կարող է բաժանվել այլ կազմակերպությունների:
9.6. Կազմակերպությունից կարող է (են) առանձնանալ կազմակերպություն (կազմակերպություններ):
9.7. Կազմակերպությունը կարող է վերակազմավորվել հասարակական միավորման որևէ այլ կազմակերպական-իրավական տեսակի կամ հիմնադրամի:
9.8. Կազմակերպության (կազմակերպությունների) վերակազմակերպման հետևանքով նրանց կանոնադրությունների փոփոխությունները և (կամ) լրացումները կամ գործունեության դադարումը, ինչպես նաև նոր ստեղծված իրավաբանական անձինք պետական գրանցում են ստանում օրենքով սահմանված կարգով:
9.9. Կազմակերպության գործունեությունը կարող է որոշակի ժամկետով կասեցվել դատարանի որոշմամբ՝ Լիազոր մարմնի դիմումի հիման վրա՝ օրենքով սահմանված կարգով:
9.10. Կազմակերպության լուծարումը հանգեցնում է նրա գործունեության դադարմանը` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց
14
փոխանցվելու: Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած, նրա գործունեության դադարման պետական գրանցման պահից:
9.11. Կազմակերպությունը կարող է կամավոր լուծարվել իր բարձրագույն մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է Կազմակերպությունը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:
9.12. Կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` պետական լիազորված մարմնի պահանջով և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
9.13. Կազմակերպության լուծարումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման` օրենքով սահմանված կարգով և պայմաններով:
9.14. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
9.15. Կազմակերպության լուծարման մասին կազմակերպության բարձրագույն մարմնի որոշումը, կազմակերպության այլ մարմինների ու լուծարման հանձնաժողովի` լուծարման գործընթացին վերաբերող որոշումները, դրանք կայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, դատարան բողոքարկելու իրավունք ունի կազմակերպության ցանկացած անդամ: Այդ դեպքում դատարանը կարող է իր որոշմամբ կասեցնել վիճարկվող որոշման կատարման ընթացքը` մինչև գործի դատական քննության ավարտը:
9.16. Կազմակերպության լուծարման պետական գրանցումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով:
Սույն կանոնադրությունը կազմվել է 31.05.2017 թ.