Միկրոաշխարհ՝ Երևանի սրտում

Արդեն մեկ ամիս է՝ Երևանում գործում է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանը, որտեղ ցուցադրվում են աշխարհի ամենափոքր արվեստի գործերը։ «Տեր-Ղազարյանների միկրոարվեստի» գաղափարը հասունացել է տարիների ընթացքում, երբ պապ Էդուարդ Տեր-Ղազարյանը իր անվանակից ավագ թոռանն է փոխանցել այս յուրահատուկ արվեստի գաղտնիքները։ Չարլի Չապլինը ասեղի անցքում, կառքն ու կառապանը բրնձի կես հատիկի վրա, մազի վրա փորագրված խաչքարեր… Այս և…