«Նվիրի՛ր ամանորյա հրաշք» սոցիալական նախաձեռնություն

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» համայնքների զարգացման նախագծի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 24-ին իրականացրեց «Նվիրի՛ր ամանորյա հրաշք» բարեգործական միջոցառումը Մեղրաձոր համայնքի 10-13 տարեկան երեխաների համար, ովքեր համայնքում ակտիվ մասնակցում են էկո ծրագրերի: Միջոցառման մասնակից 30 երեխաները տարբեր սոցիալական խմբերից էին: Սա մեր փիլիսոփայության կարևոր բաղադրիչն է՝ չառանձնացնել երեխաներին ըստ սոցիալական խմբի, չշեշտել նրանց սոցիալական կարգավիճակն ու չամրապնդել…

Ամենահին հայկական խաչքարն Արցախում է գտնվում

ՍՏՈՒՅԳ ԹՎԱԳՐՎԱԾ ԱՄԵՆԱՀԻՆ ԽԱՉՔԱՐԸ` 866 Թ. (Արցախ, Վաղուհաս գյուղ, «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում). Թիւն ՅԺԵ (866) էր / ես` Սարգիս / կա(ն)գնեցի զխ/աչս, որք էրկր/պագէ/ք յաղաւթս / յիշեցէք: Իր հնությամբ 2-րդ տեղում է Արարատի մարզի Հորթուն գյուղատեղիի 876 թ. խաչքարը (այժմ փոխադրված Վեդի քաղաք): ՅԻԵ (876): Առաջինի մասին տեղեկություն և լուսանկար կարող եք գտնել «Հայաստան»…

Միկրոաշխարհ՝ Երևանի սրտում

Արդեն մեկ ամիս է՝ Երևանում գործում է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանը, որտեղ ցուցադրվում են աշխարհի ամենափոքր արվեստի գործերը։ «Տեր-Ղազարյանների միկրոարվեստի» գաղափարը հասունացել է տարիների ընթացքում, երբ պապ Էդուարդ Տեր-Ղազարյանը իր անվանակից ավագ թոռանն է փոխանցել այս յուրահատուկ արվեստի գաղտնիքները։ Չարլի Չապլինը ասեղի անցքում, կառքն ու կառապանը բրնձի կես հատիկի վրա, մազի վրա փորագրված խաչքարեր… Այս և…

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ. Վերանայելով մշակութային տարածքները

Նոյեմբերի 13-ին «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» ներկայացուցիչները մասնակցեցին թանգարանային և զբոսաշրջության ոլորտների առավել արդյունավետ և անարգել համագործակցությանը նվիրված քննարկմանը: Մասնակիցները քննարկեցին խոչընդոտներն ու մարտահրավերները, ինչպես նաև կառուցողական լուծումները: Քննարկումն իրականացվեց ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և ՀԲԸՄ-ի կազմակերպած «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ. Վերանայելով մշակութային տարածքները» ծրագրի շրջանակներում: Նախաձեռնությունը տրամադրեց զբոսաշրջության և թանգարանային ոլորտների…

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ “Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի” անդամը պարտավոր է հարգել Կազմակերպության կանոնադրությունն ու հետևել Կազմակերպության բարեվարքության կանոններին։ Կազմակերպության բարեվարքության կանոնները ներկայացված են ստորև ըստ բաժինների։ Կազմակերպության բարի համբավը Հոգատարություն կազմակերպության հեղինակության մասին։ Սեփական քայլերով չվնասել։ Կազմակերպության անունն անհարկի չօգտագործել բուն մասնագիտական գործունեությունից դուրս, այդ թվում՝ շահադիտական նպատակներով։Չներկայանալ և չներկայացնել Կազմակերպությունը տեղական և…