Ստորագրվեց համագործակցության հուշագիր Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի հետ

Կարևորելով միջին մասնագիտական կրթության դերը զբոսաշրջության և սպասարկման ոլորտի զարգացման գործում՝ ս․թ․ փետրվարի 1-ին “Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան” ստորագրեց համագործակցության հուշագիր Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի հետ։ Սույն հուշագրով կողմերը հայտնեցին ցանկություն և պատրաստակամություն՝ իրականացնել միասնական կրթական, զարգացման և փորձի փոխանակման ծրագրեր՝ ոլորտի զարգացման և կայացման համար։ ՊԶՀԱ-ն բաց է բոլոր…

ՊԶՀԱ «Զբոսավարների համաժողով-քննարկում 2018» Դիլիջան

2018թ. դեկտեմբերի 14-16 Դիլիջան Ռիզորթ հյուրանոցում «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» կազմակերպել էր «Զբոսավարների համաժողով-քննարկում»: Միջոցառման մասնակիցները ճանաչողական այցով եղան UWC-Dilijan միջազգային դպրոցում, որտեղ ծանոթացան դպրոցի գործունեությանը, փոխանակեցին մտքեր՝ ինչպես առավել օգտակար և միևնույն ժամանակ փոխշահավետ օգտագործել դպրոցի պոտենցիալը Հայաստանում գիտական տուրիզմի զարգացման մեջ: Մեկ ամբողջ օր տևած քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ՀՀ զբոսաշրջության վիճակագրությունն ու…

Ամենահին հայկական խաչքարն Արցախում է գտնվում

ՍՏՈՒՅԳ ԹՎԱԳՐՎԱԾ ԱՄԵՆԱՀԻՆ ԽԱՉՔԱՐԸ` 866 Թ. (Արցախ, Վաղուհաս գյուղ, «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում). Թիւն ՅԺԵ (866) էր / ես` Սարգիս / կա(ն)գնեցի զխ/աչս, որք էրկր/պագէ/ք յաղաւթս / յիշեցէք: Իր հնությամբ 2-րդ տեղում է Արարատի մարզի Հորթուն գյուղատեղիի 876 թ. խաչքարը (այժմ փոխադրված Վեդի քաղաք): ՅԻԵ (876): Առաջինի մասին տեղեկություն և լուսանկար կարող եք գտնել «Հայաստան»…

Միկրոաշխարհ՝ Երևանի սրտում

Արդեն մեկ ամիս է՝ Երևանում գործում է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանը, որտեղ ցուցադրվում են աշխարհի ամենափոքր արվեստի գործերը։ «Տեր-Ղազարյանների միկրոարվեստի» գաղափարը հասունացել է տարիների ընթացքում, երբ պապ Էդուարդ Տեր-Ղազարյանը իր անվանակից ավագ թոռանն է փոխանցել այս յուրահատուկ արվեստի գաղտնիքները։ Չարլի Չապլինը ասեղի անցքում, կառքն ու կառապանը բրնձի կես հատիկի վրա, մազի վրա փորագրված խաչքարեր… Այս և…

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ. Վերանայելով մշակութային տարածքները

Նոյեմբերի 13-ին «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» ներկայացուցիչները մասնակցեցին թանգարանային և զբոսաշրջության ոլորտների առավել արդյունավետ և անարգել համագործակցությանը նվիրված քննարկմանը: Մասնակիցները քննարկեցին խոչընդոտներն ու մարտահրավերները, ինչպես նաև կառուցողական լուծումները: Քննարկումն իրականացվեց ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և ՀԲԸՄ-ի կազմակերպած «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ. Վերանայելով մշակութային տարածքները» ծրագրի շրջանակներում: Նախաձեռնությունը տրամադրեց զբոսաշրջության և թանգարանային ոլորտների…