AAPTG Members Visited "Forgotten Fairytale" Performance

Այսօր ՊԶՀԱ 35 անդամներ այցելեցին Պարոնյանի անվան թատրոն, որտեղ Նոր Նորքի տարեցների տուն֊ինտերնատի շահառուները բեմադրել էին Թումանյանի հեքիաթների մոտիվներով “Մոռացված հեքիաթ” ներկայացումը։ Ներկայացման ողջ շահույթը տրամադրվելու է տուն֊ինտերնատի դահլիճի բարեկարգմանը։ Նախագիծն իրականացվեց GG թիմի նախաձեռնությամբ։ ՊԶՀԱ֊ն ներկայացման 10 մասնակիցներին նվիրեց 1 էքսկուրսիոն օր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր։

AAPTG Forum 2019/Gyumri

Ս․թ․ դեկտեմբերի 13-15 “Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան” կազմակերպել էր հերթական տարեվերջյան ֆորումը։ Ֆորումի անցկացման համար այս անգամ ասոցիացիան ընտրել էր ՀՀ մեծությամբ երկրորդ Գյումրի քաղաքը։ Զբոսաշրջության ոլորտի աշխատակիցներն ու հատկապես զբոսավարները քաջ գիտակցում են Գյումրիի կարևորությունը ՀՀ զբոսաշրջության զարգացման համար, ինչպես նաև հստակ նկատում քաղաքի հզոր զբոսաշրջային ներուժն ու զարգացումը վերջին երկու տարիներին։ Դա էր…

Discussion on Tourism Development in Yerevan Municipality

Ս․թ․ դեկտեմբերի 3-ին “Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի” ներկայացուցիչները հրավիրվել էին Երևանի քաղաքապետարան՝ քաղաքում զբոսաշրջության զարգացման հեռանկարներն ու խնդիրները քննարկելու։Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, բաժնի աշխատակիցներ, ավագանու անդամներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Երևան քաղաքում իրականացված և ընթացիկ զբոսաշրջային նախագծերն ու նախատեսված աշխատանքները։ ՊԶՀԱ անդամները ներկայացրեցին այն խնդիրները, որոնք առկա են Երևան քաղաքում,…

The Official Opening of AAPTG New Office

Ս․թ․ դեկտեմբերի 2-ին ք․ Երևան,  Ագաթանգեղոսի 4 հասցեում տեղի ունեցավ “Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի” նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Ասոցիացիայի անդամների թվի աճին զուգահեռ օրըստօրե բարձրանում էր ավելի ընդարձակ աշխատանքային տարածք ունենալու հարցը նույնպես։ Այսպիսով այսուհետ կազմակերպության անդամներն ունեն ընդարձակ և ֆունկցիոնալ տարածք՝ աշխատանքային և լսարանային գոտիավորմամբ, որտեղ կկազմակերպվեն կազմակերպության հանդիպումները, քննարկումները, դասընթացներն ու շարունակական…

AAPTG Trainings in Artsakh

Ս․թ․ հուլիսի 25-27 ՊԶՀԱ մասնագետներ Յաշա Սոլոմոնյանն ու Արամայիս Մնացականյանը ԱՀ Մշակույթի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության հրավերով Արցախում էին։ Եռօրյա դասընթացների ընթացքում մեր մասնագետները նախապատրաստեցին կամավորների խումբ, ովքեր կներկայացնեն Արցախի պատմամշակութային տեսարժան վայրերը Համահայկական 7-րդ ամառային խաղերի ընթացքում երկիր այցելած հյուրերին և պատվիրակություններին։

A Tree-Planting Tour in ATP

Ս.թ ապրիլի 25-ին «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» «Էյ Թի Փի»-ի (Armenia Tree Project) հետ համատեղ իրականացրեց ծառատունկ-շրջայց։ Միջոցառմանը մասնակցեցին ինչպես ասոցիացիայի անդամ զբոսավարներ, այնպես էլ զբոսաշրջության ոլորտի այլ աշխատակիցներ։ 1994թ.-ից մինչ այժմ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տնկել է  ավելի քան 5700000 ծառ: «Էյ Թի Փի»-ն  Հայաստանում ծառատունկ իրականացնող խոշորագույն  կազմակերպություններից է, որն իր գործունեության 25 տարվա ընթացքում հաջողությամբ հիմնադրել է 4 տնկարան, երկու բնապահպանական…

The Graduation Ceremony of AAPTG's Guide Training Courses

Ապրիլի 6-ին Holiday Inn Express Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» զբոսավարների պատրաստման դասընթաց-վարժանքների ավարտական միջոցառումը: Միջոցառման ընթացքում ամփոփվեցին դասընթացի արդյունքները: Դասընթացների ակադեմիական և կազմակերպչական հարցերով պատասխանատու, ՊԶՀԱ վարչության անդամ Ռուբեն Հովսեփյանն իր ելույթում անդրադարձավ դասընթացի մասնակիցների առաջադիմությանը` կոչ անելով կանգ չառնել ներկայիս ձեռքբերումների վրա, այլ շարունակական կրթության միջոցով էլ ավելի խորացնել գիտելիքները,…

A Summary of Winemaking Courses

Գինեգործության դասընթացների ամփոփու Օրերս Armenia Wine գինու գործարանի առաջարկով “Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի” ուսանողներն ու գործող զբոսավարներն անցան եռօրյա դասընթացներ։ Դասընթացների ընթացքում մասնակիցները սովորեցին հայկական գինեգործության պատմությունը, ծանոթացան խաղողագործության և գինեգործության նրբություններին, ինչպես նաև ձեռք բերեցին գինու գործարանի տարածքում զբոսաշրջիկների համար շրջայց կազմակերպելու հմտություններ։ Այսօր Wine House ռեստորանում ամփոփվեցին գինեգործության դասընթացների արդյունքներն ու հանձնվեցին պատվոգրեր։…

A Memorandum of Cooperation Was Signed with Yerevan State Armenian-Greek College of Tourism, Service And Food Industry

Կարևորելով միջին մասնագիտական կրթության դերը զբոսաշրջության և սպասարկման ոլորտի զարգացման գործում՝ ս․թ․ փետրվարի 1-ին “Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան” ստորագրեց համագործակցության հուշագիր Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի հետ։ Սույն հուշագրով կողմերը հայտնեցին ցանկություն և պատրաստակամություն՝ իրականացնել միասնական կրթական, զարգացման և փորձի փոխանակման ծրագրեր՝ ոլորտի զարգացման և կայացման համար։ ՊԶՀԱ-ն բաց է բոլոր…

AAPTG's Tourist Guides Conference-Discussion in Dilijan

2018թ. դեկտեմբերի 14-16 Դիլիջան Ռիզորթ հյուրանոցում «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» կազմակերպել էր «Զբոսավարների համաժողով-քննարկում»: Միջոցառման մասնակիցները ճանաչողական այցով եղան UWC-Dilijan միջազգային դպրոցում, որտեղ ծանոթացան դպրոցի գործունեությանը, փոխանակեցին մտքեր՝ ինչպես առավել օգտակար և միևնույն ժամանակ փոխշահավետ օգտագործել դպրոցի պոտենցիալը Հայաստանում գիտական տուրիզմի զարգացման մեջ: Մեկ ամբողջ օր տևած քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ՀՀ զբոսաշրջության վիճակագրությունն ու…