Armenian Tourist Guides' Choice Award 2024

Զբոսավարների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում այս տարի արդեն երկրորդ անգամ ՊԶՀԱ-ն իրականացրեց «Հայ զբոսավարի ընտրություն 2023» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՊԶՀԱ 100-ից ավելի անդամ-զբոսավարների շրջանում պարզ քվեարկության ձևաչափով, որի ընթացքում զբոսավարները, հիմնվելով իրենց փորձի, իրենց խմբերից ստացած ետադարձ կապի վրա, ընտրում են լավագույններին առաջարկված 8 անվանակարգերում։ Մրցանակաբաշխության նպատակն է խթանել զբոսաշրջության ոլորտում ծառայությունների որակի…

International Tourist Guide Day 2025

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան զբոսավարների մասնագիտական տոնի առթիվ կազմակերպել էր գեղեցիկ միջոցառումների շարք։  Անի Գրանդ հյուրանոցում՝ «Պանորամիկ» սրահում, տեղի ունեցավ հետաքրքիր պանելային քննարկում՝ «Զբոսաշրջության մասին օրենք․ նոր մարտահրավերներ, նոր ուղիներ» խորագրով։  Քննարկմանը ներկա էին շուրջ 100 հյուր՝ զբոսավարներ, տուրօպերատորներ, ինչպես նաև տարբեր կրթական հաստատություններից ուսանողներ։ Ներկաներին ողջունեցին ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության…

AAPTG Mandatory training courses for professional capacity development – 2025

ՊԶՀԱ-ն, հավատարիմ մնալով իր կանոնադրական և գաղափարական նպատակներին, իրականացնում է տարատեսակ նախաձեռնություններ, իր անդամ զբոսավարների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու, պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու նպատակով։ Այդպիսի նախաձեռնություններից էր, «ՊԶՀԱ մասնագիտական կարողությունների զարգացման պարտադիր դասընթացներ» ծրագիրը։ Անցած տարի երեք դասընթացների ժամանակ վերապատրաստվեցին կազմակերպության անդամ զբոսավարների ավելի քան 90%-ը։ Այս տարի դասընթացը նոր անդամների և դասընթացը չանցած հին անդամների…

AAPTG Annual Forum 2024

2024 թվականի տարեվերջյան ֆորումը որոշվեց անցկացնել Լոռվա մարզում։ Գեղեցիկ ավանդույթի համաձայն այցելեցինք մարզային դպրոց։ Այս անգամ դա Ազնվաձոր գյուղի միջնակարգ դպրոցն էր։ Ասոցիացիայի կողմից դպրոցին նվիրեցինք հնչունային համակարգ և սպորտային գնդակներ: Երկար ճանապարհից հետո մեզ ջերմ ընդունելություն ու համեղագույն հյուրասիրություն էր սպասվում Debed Life-ում: Մայրամուտը արդեն վայելեցինք Կաղնի հյուրանոցում: Հաջորդ առավոտյան սկսեցինք ֆորումի պաշտոնական մասով։…

AAPTG Mandatory training courses for professional capacity development - 2024

ՊԶՀԱ-ն, հավատարիմ մնալով իր կանոնադրական և գաղափարական նպատակներին, արդեն 7 տարի է՝ իրականացնում է տարատեսակ նախաձեռնություններ, իր անդամ զբոսավարների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու, պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու նպատակով։ Անցնող տարիներին տարբեր տեղական թանգարանների, գիտական և կրթական տարբեր կենտրոնների, պետական և հասարակական կառույցների հետ համագործակցության արդյունքում իրականացվել են մի շարք դասընթացներ՝ «Հայոց պատմության», «Հայ Եկեղեցու Պատմության», «Հայկական…

Armenian Tourist Guides' Choice Award 2023

Զբոսավարների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում այս տարի առաջին անգամ ՊԶՀԱ-ն իրականացրեց «Հայ զբոսավարի ընտրություն 2023» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՊԶՀԱ 90-ից ավելի անդամ-զբոսավարների շրջանում պարզ քվեարկության ձևաչափով, որի ընթացքում զբոսավարները, հիմնվելով իրենց փորձի, իրենց խմբերից ստացած ետադարձ կապի վրա, ընտրում են լավագույններին առաջարկված 8 անվանակարգերում։ Մրցանակաբաշխության նպատակն է խթանել զբոսաշրջության ոլորտում ծառայությունների որակի բարձրացումը,…

International Tourist Guide Day 2024

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան փետրվարի 21-ին զբոսավարների մասնագիտական տոնի առթիվ կազմակերպել էր միջոցառումների գեղեցիկ շարք: Անի Գրանդ հյուրանոցի «Պանորամիկ» սրահում տեղի ունեցավ հետաքրքիր պանելային քննարկում «Գինու տուրիզմ. Հայաստանի 6100 երանգները» խորագրով: Քննարկմանը ներկա էին շուրջ 180 հյուրեր․ զբոսավարներ, տուրօպերատորներ, գինեգործարանների և գինու գաստրոբակերի ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեցին ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի կոմիտեի…

AAPTG Forum 2023

ՊԶՀԱ ամենամյա տարեվերջյան ֆորումը կայացավ սույն թվականի դեկտեմբերի 22֊ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում:   Գեղեցիկ ավանդույթ է դարձել նաև ասոցիացիայի սոցիալական աջակցությունը ՀՀ որևէ համայնքի դպրոցին կամ մանկապարտեզին։ Այս տարի ընտրվել էր Գեղարքունիքի Վարսեր գյուղի մանկապարտեզը։ Ասոցիացիան մանկապարտեզին նվիրեց զարգացնող խաղեր և մանկական երաժշտական գործիքներ, իսկ մեր անդամները  քաղցրավենիքներով փորձեցին երեխաների օրը տոնական դարձնել։ Հանդիպումն…

Regular general meeting of AAPTG 2023

Դեկտեմբերի 15֊ին Անի պլազա հյուրանոցի <<Գառնի>> սրահում տեղի ունեցավ ՊԶՀԱ հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգային հարցը ՊԶՀԱ նախագահի, փոխնախագահի և վարչության անդամների ընտրություններն էին։ Բացման խոսքով հանդես եկավ ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը։ Ընդհանուր ժողովի նախագահ ընտրվեց Նանա Աբազյանը, իսկ քարտուղար` Շուշան Խատայանը։ Ընտրությունների արդյունքում  միաձայն ՊԶՀԱ նախագահ վերընտրվեց Յ.Սոլոմոնյանը, փոխնախագահ ընտրվեց Կատար Թասլակյանը։ Վարչության կազմը ընտրությունների…

International Tourist Guide Day 2023

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան  Զբոսավարների միջազգային օրվան ընդառաջ  փետրվարի 18-ին  կազմակերպել էր կոնֆերանս «Զբոսաշրջությունն այսօր և վաղը. ռիսկեր և ակնկալիքներ» թեմայով: Կոնֆերանսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, զբոսավարներ և ոլորտի պատասխանատուներ: Ներկաներին ողջունեց ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը: Բանախոսներն էին քաղաքագետ, “Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի” ղեկավար Արեգ Քոչինյանը, տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը, մարկետոլոգ, Marketing Surgeon կազմակերպության…