Հաշվի առնելով տիրող իրավիճակը և փորձելով հակազդել և աջակցել զբոսաշրջության ոլորտի մասնագետներին, ուրախությամբ հայտնում ենք , որ ՄԱԿ — ի Զարգացման Ծրագրի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը առաջիններից էր, ով հստակ քայլեր ձեռնարկեց օգնել զբոսավարներին եւ «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա»-յի հետ համատեղ, իր շահառուների համար կազմակերպեց «Զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողների վերապատրաստման» առցանց դասընթացներ:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին այնպիսի թեմաներ ինչպիսիք են՝ ռեստորանների և հյուրատների կառավարումը, վարպետության դասերի կազմակերպումը, հասարակայնության հետ կապերի և բրենդինգի գաղտնիքները ինչպես նաև թվային մարքեթինգի գործիքները: Ասոցիացիայի անդամ զբոսավարներից ընտրված 10 հոգանոց մասնագիտական թիմը հնարավորություն ունեցավ փոխանցել ոչ միայն գործնական և տեսական գիտելիքներ, այլև կիսվել տարիներ շարունակ ձեռք բերված փորձով, իրենց հարյուրավոր հյուրերի կարծիքներով, դիտողություններով և սպասելիքներով, ինչը միանշանակ դրական արդյունք է տալու ՝ զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողների հետագա զարգացման և կայացման փուլում։

Առցանց դասընթացներին հետևում էին ավելի քան 100 տնտեսվարողներ ՀՀ ամբողջ տարածքում՝ հյուրատնային և գաստրո բակերի ոլորտներից։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր մասնագետներին, մասնակիցներին, և, իհարկե, կազմակերպիչներին։ Հուսով ենք, որ նման համագործակցությունները կլինեն շարունակական՝ ի շահ զբոսաշրջության զարգացման։