«Նվիրի՛ր ամանորյա հրաշք» սոցիալական նախաձեռնություն
«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» համայնքների զարգացման նախագծի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 24-ին իրականացրեց «Նվիրի՛ր ամանորյա հրաշք» բարեգործական միջոցառումը Մեղրաձոր համայնքի 10-13 տարեկան երեխաների համար, ովքեր համայնքում ակտիվ մասնակցում են էկո ծրագրերի: Միջոցառման մասնակից 30 երեխաները տարբեր սոցիալական խմբերից էին: Սա մեր փիլիսոփայության կարևոր բաղադրիչն է՝ չառանձնացնել երեխաներին ըստ սոցիալական խմբի, չշեշտել նրանց սոցիալական կարգավիճակն ու չամրապնդել…