Զբոսավարների Միջազգային Օր — 2022

Փետրվարի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Զբոսավարների միջազգային օր։ Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան այս տարի ևս կազմակերպել էր միջոցառումների գեղեցիկ շարք՝ նվիրված Զբոսավարների միջազգային օրվան: Միջոցառումների մեկնարկը տրվեց փետրվարի 20-ին  Holiday Inn հյուրանոցում կայացած «Զբոսաշրջությունը քովիդյան և հետպատերազմյան Հայաստանում. վերլուծություններ, կանխատեսումներ» թեմայով համաժողովով, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջության ոլորտում աշխատող գործընկերներ: Ողջույնի խոսքով…

ՊԶՀԱ տարեվերջյան ֆորում — 2021

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին Իբիս հյուրանոցում տեղի ունեցավ ՊԶՀԱ տարեվերջյան ֆորումը: Վարչության անդամները ֆորումին ներկա ասոցիացիայի անդամներին ներկայացրեցին 2021թ. ընթացքում կատարված աշխատանքների տարեկան հաշվետվությունն ու ապագա ծրագրերը, քննարկվեցին տարբեր հարցեր: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՊԶՀԱ նախագահ՝ Յաշա Սոլոմոնյանը և փոխնախագահ՝ Զառա Օրբելյանը: Մայիսին կայացած ընտրություններից հետո ՊԶՀԱ վարչությունում կազմավորվել են տարբեր բաժիններ: Յուրաքանչյուր…

Ճանաչողական այց դեպի Արցախ

2021թ․ նոյեմբերի 6-ին Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան Արցախի հանրապետության Էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի Զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ իրականացրեց փոքրիկ ճանաչողական այց զբոսավարների, ներքին զբոսաշրջության օպերատորների, ինչպես նաև երիտասարդ բլոգերների համար՝ ծանոթանալու, ուսումնասիրելու և լուսաբանելու Արցախի՝ շատերի համար դեռևս անհայտ, քիչ այցելվող, բայց իրենց կարևորությամբ դասական տուրերի մեջ ներառված տեսարժան վայրերին չզիջող վայրերը։ Ասել՝ տպավորիչ էր,…

#ԱրիԱրցախ։ ՊԶՀԱ անդամների այցն Արցախ։

Հեռվից սիրելու «արվեստը» մոտիկը կորցնելու սովորություն է դառնում։ Մերը չճանաչելու  անհոգությունը մերը կորցնելու պատճառ է դառնում։ «Հայրենասիրություն», «մերն է», «մերը չէ», «տվեցին», «ծախեցին» արտահայտությունները վերջին շրջանում շատերիս կողմից հաճախ չարչրկվող արդարացումներ են դարձել։ Քաղաքական վերլուծություններ անելու հարցում վարպետ ենք, հետևություններ անելու հարցում՝ զուտ տեսաբան։ Բա գործ ո՞վ անի, ո՞վ տեր կանգնի այն ամենին, ինչ կա …

Զբոսավարի միջազգային օր 2021 (ՖՈՏՈՇԱՐՔ)

Օրացույցի վրա փետրվարի 21-ը կարևոր ամսաթիվ է ամբողջ աշխարհի զբոսավարների համար։ Այս օրը աշխարհի բոլոր զբոսավարները նշում են իրենց մասնագիտական տոնը: Չնայած նախորդ տարին լի էր փորձություններով նաև համաշխարհային զբոսաշրջության ոլորտի համար՝ միևնույն է մենք՝ զբոսավարներս, ովքեր գրեթե մեկ տարուց ավելի է ենթարկված ենք պարապուրդի, դեռ լիահույս ենք, որ զբոսաշրջությունը վերականգնվելու է և «տուրիստ լինելու…

ՊԶՀԱ անդամներն այցելեցին “Մոռացված հեքիաթ” ներկայացումը

Այսօր ՊԶՀԱ 35 անդամներ այցելեցին Պարոնյանի անվան թատրոն, որտեղ Նոր Նորքի տարեցների տուն֊ինտերնատի շահառուները բեմադրել էին Թումանյանի հեքիաթների մոտիվներով “Մոռացված հեքիաթ” ներկայացումը։ Ներկայացման ողջ շահույթը տրամադրվելու է տուն֊ինտերնատի դահլիճի բարեկարգմանը։ Նախագիծն իրականացվեց GG թիմի նախաձեռնությամբ։ ՊԶՀԱ֊ն ներկայացման 10 մասնակիցներին նվիրեց 1 էքսկուրսիոն օր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր։

«Նվիրի՛ր ամանորյա հրաշք» սոցիալական նախաձեռնություն

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» համայնքների զարգացման նախագծի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 24-ին իրականացրեց «Նվիրի՛ր ամանորյա հրաշք» բարեգործական միջոցառումը Մեղրաձոր համայնքի 10-13 տարեկան երեխաների համար, ովքեր համայնքում ակտիվ մասնակցում են էկո ծրագրերի: Միջոցառման մասնակից 30 երեխաները տարբեր սոցիալական խմբերից էին: Սա մեր փիլիսոփայության կարևոր բաղադրիչն է՝ չառանձնացնել երեխաներին ըստ սոցիալական խմբի, չշեշտել նրանց սոցիալական կարգավիճակն ու չամրապնդել…

ՊԶՀԱ կանոնադրություն

ՊԶՀԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1. <<ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԱԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ>> հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպություն է, որում իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվում են իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք՝ իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու,…

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» էթիկայի կանոններ ու դրույթներ

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» էթիկայի կանոններ ու դրույթներ Զբոսավարի աշխատանքի որակը և հաջողությունը մեծամասամբ կախված է զբոսավարի անձնային որակներից, միջանձնային հաղորդակցման ժամանակ հոգեբանության ոլորտի գիտելիքների գրագետ և ճիշտ օգտագործումից, ճիշտ վարքագծի ընտրությունից, ինչպես նաև մասնագիտական էթիկայի որոշակի նորմերի պահպանությունից: Զբոսավարը պարտավորվում է անընդմեջ ավելացնել իր մասնագիտական գիտելիքըները, լավացնել աշխատանքի որակը, օգտագործել ցանկացած հնարավորություն՝ գիտելիքները և…