Ավարտվեցին «Զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողների վերապատրաստման» առցանց դասընթացները

Հաշվի առնելով տիրող իրավիճակը և փորձելով հակազդել և աջակցել զբոսաշրջության ոլորտի մասնագետներին, ուրախությամբ հայտնում ենք , որ ՄԱԿ — ի Զարգացման Ծրագրի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը առաջիններից էր, ով հստակ քայլեր ձեռնարկեց օգնել զբոսավարներին եւ «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա»-յի հետ համատեղ, իր շահառուների համար կազմակերպեց «Զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողների վերապատրաստման» առցանց դասընթացներ: Դասընթացի ընթացքում մասնակիցները…

Զբոսավարները հանուն մաքուր Հայաստանի

Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս․թ․ հունիսի 9-ից սկսել ենք ՀՀ «Հուշարձանների և զբոսաշրջային երթուղիների մաքրման» մոտ 1 ամիս տևողությամբ արշավ։ Նախագիծն իրականացվում է Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի կողմից՝ Աջակցություն Հայաստանին նախաձեռնության (ASI) /ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) ֆինանսավորմամբ և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ «Մի բան անենք»/ “Let’s do something” արշավի շրջանակներում: ՊԶՀԱ-ն ամեն տարի՝…

#ՄնաՏանը ի՛մ ընկեր։ (ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ)

Մեր մոլորակին պատուհասած COVID-19 համաճարակը հարվածեց նաև մեր հայրենիքին։ Այս վիրուսը պատճառ դարձավ ոչ միայն առողջապահական, այլ նաև՝ տնտեսական և սոցիալական ճգնաժամի։ Զբոսաշրջության ոլորտն առաջիններից էր, որ զգաց համաճարակի հարվածն ու ունեցավ հսկայական կորուստներ։ Իրավիճակը, ցավոք, դեռևս չի բարելավվել և աշխարհի շատուշատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, դեռևս պահպանվում է արտակարգ իրավիճակն ու մեկուսացման ռեժիմը։…

ՊԶՀԱ անդամներն այցելեցին “Մոռացված հեքիաթ” ներկայացումը

Այսօր ՊԶՀԱ 35 անդամներ այցելեցին Պարոնյանի անվան թատրոն, որտեղ Նոր Նորքի տարեցների տուն֊ինտերնատի շահառուները բեմադրել էին Թումանյանի հեքիաթների մոտիվներով “Մոռացված հեքիաթ” ներկայացումը։ Ներկայացման ողջ շահույթը տրամադրվելու է տուն֊ինտերնատի դահլիճի բարեկարգմանը։ Նախագիծն իրականացվեց GG թիմի նախաձեռնությամբ։ ՊԶՀԱ֊ն ներկայացման 10 մասնակիցներին նվիրեց 1 էքսկուրսիոն օր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր։