Զբոսավարների միջազգային օր 2023

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան  Զբոսավարների միջազգային օրվան ընդառաջ  փետրվարի 18-ին  կազմակերպել էր կոնֆերանս «Զբոսաշրջությունն այսօր և վաղը. ռիսկեր և ակնկալիքներ» թեմայով: Կոնֆերանսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, զբոսավարներ և ոլորտի պատասխանատուներ: Ներկաներին ողջունեց ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը: Բանախոսներն էին քաղաքագետ, “Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի” ղեկավար Արեգ Քոչինյանը, տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը, մարկետոլոգ, Marketing Surgeon կազմակերպության…