AAPTG Forum 2023

ՊԶՀԱ ամենամյա տարեվերջյան ֆորումը կայացավ սույն թվականի դեկտեմբերի 22֊ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում:   Գեղեցիկ ավանդույթ է դարձել նաև ասոցիացիայի սոցիալական աջակցությունը ՀՀ որևէ համայնքի դպրոցին կամ մանկապարտեզին։ Այս տարի ընտրվել էր Գեղարքունիքի Վարսեր գյուղի մանկապարտեզը։ Ասոցիացիան մանկապարտեզին նվիրեց զարգացնող խաղեր և մանկական երաժշտական գործիքներ, իսկ մեր անդամները  քաղցրավենիքներով փորձեցին երեխաների օրը տոնական դարձնել։ Հանդիպումն…

Regular general meeting of AAPTG 2023

Դեկտեմբերի 15֊ին Անի պլազա հյուրանոցի <<Գառնի>> սրահում տեղի ունեցավ ՊԶՀԱ հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգային հարցը ՊԶՀԱ նախագահի, փոխնախագահի և վարչության անդամների ընտրություններն էին։ Բացման խոսքով հանդես եկավ ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը։ Ընդհանուր ժողովի նախագահ ընտրվեց Նանա Աբազյանը, իսկ քարտուղար` Շուշան Խատայանը։ Ընտրությունների արդյունքում  միաձայն ՊԶՀԱ նախագահ վերընտրվեց Յ.Սոլոմոնյանը, փոխնախագահ ընտրվեց Կատար Թասլակյանը։ Վարչության կազմը ընտրությունների…

International Tourist Guide Day 2023

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան  Զբոսավարների միջազգային օրվան ընդառաջ  փետրվարի 18-ին  կազմակերպել էր կոնֆերանս «Զբոսաշրջությունն այսօր և վաղը. ռիսկեր և ակնկալիքներ» թեմայով: Կոնֆերանսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, զբոսավարներ և ոլորտի պատասխանատուներ: Ներկաներին ողջունեց ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանը: Բանախոսներն էին քաղաքագետ, “Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի” ղեկավար Արեգ Քոչինյանը, տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը, մարկետոլոգ, Marketing Surgeon կազմակերպության…